Վարչապետն էնքան էլ Ռուսաստանի «մարդը» չէ, որքան մենք ենք «թմբկահարում». «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16–17–ը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
«Փաստի» տեղեկություններով` Կարեն Կարապետյանին Վնուկովո օդանավակայանում դիմավորել են ՌԴ–ում ՀՀ դեսպանը և Ռուսաստանի արտգործնախարարության ոչ բարձրաստիճան մի պաշտոնյա:
Թե ինչու է մոսկովյան շրջանակներում լուրջ դեմք համարվող Կարապետյանը նման վերաբերմունքի արժանացել ՌԴ մայրաքաղաքում` կփորձենք պարզել, սակայն փաստ է, որ առանց մեր պետության նկատմամբ հարգանքի վերականգնման` Հայաստանի առաջընթացի մասին խոսք չի կարող լինել: Գուցե վարչապետն էնքան էլ Ռուսաստանի «մարդը» չէ, որքան մենք ենք «թմբկահարում»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: