Թոխմախի Մհերը հեռանում է. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, պարզվում է, որոշել է հեռանալ քաղաքականությունից և այլևս չի աջակցելու հարազատ կուսակցության` ՀՀԿ–ի վերարտադրությանը: Վերջին շրջանում Սեդրակյանը նույնիսկ չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։
Այս տարվա սեպտեմբերի 9–ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Սերժ Սարգսյանի արձագանքը պատգամավորի բողոքներին բավականին սառն է եղել, ինչից հետո Սեդրակյանը խորը ընկճախտի մեջ է ընկել:
«Փաստի» տեղեկություններով` պատգամավորը դա համարել է իշխանության կողմից իրեն ուղղված մեսիջ, որ նոր իրողությունների պայմաններում իր ծառայությունները այլևս անհրաժեշտ չեն: Այնպես որ, չի բացառվում, որ Սեդրակյանին հաջորդ խորհրդարանում այլևս չտեսնենք...
Վերոնշյալ իրադարձությունները որոշակիորեն սառեցրել են նաև Սեդրակյանի որդու քաղաքական ամբիցիաները...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: