Կարամելի Հարութը «տանիք» է փնտրում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), ով ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի ցուցակներով արդեն 26 տարի է հանգրվանել է պատգամավորի իր «բրոնիա» արած աթոռին, եկող տարի, ամենայն հավանականությամբ, ԱԺ չի մտնի:
Մեր հավաստի տվյալներով, ՀՀԿ–ի, ապա` ԲՀԿ–ի ընտրացուցակների անցողիկ տեղերում հայտնվելու նրա բանակցությունները տապալվել են: Երկու կուսակցություններն էլ հրաժարվել են «անցողիկներում» նրա «քաղցր» անունը մտցնել:
Բայց ԲՀԿ–ն նրան առաջարկել է մտնել իր ռեյտինգային ցուցակի մեջ: Սակայն Կարամելի Հարութը հրաժարվել է` գիտակցելով, որ իր հեղինակությամբ անհրաժեշտ ձայներ հավաքելու միտքը խիստ անհեռանկար է, իսկ արդյունքն էլ կարող է ամոթալի լինել:
Հիմա նա իշխանական տարբեր միջանցքներում նոր «տանիք» է փնտրում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: