Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Տեսչական բարեփոխումները պետք է դիտարկել պետական ապարատի ավելի մոբիլ և աշխատունակ դարձնելու և Կառավարության կողմից նախաձեռնած ընդհանուր բարեփոխումների համատեքստում:
Այսօր Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման հարցը հավանություն է ստացել խորհրդի անդամների կողմից:
Այդ լուծարումը իրականացվելու է պետական մարմինների ընդհանուր օպտիմալացման ծրագրի շրջանականերում: Այժմ պետք է տեսչության գործառույթների ճիշտ վերաբաշխում կատարվի, որպեսզի այդ լուծարումը չխոչընդոտի նախարարության բնականոն աշխատանքին:
Տեսչական բարեփոխումները չեն սահմանափակվում 1-2 դեպքով, դրանք կրում են պարբերական բնույթ: Կառավարության նախորդ նիստում գործադիրի ղեկավարը հանձնարարել է Արդարադատության նախարարին ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվելու է նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը և վերացվելու են նախա րարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները:
Օրինականության վերահսկողության տեսչության գործառույթները վերապահվելու են ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի արդեն վերակազմակերպված վերահսկողության ծառայությանը:
Նման մոտեցումները անհրաժեշտ են պետական մարմինները ավելի մոբիլ դարձնելու համար:
Օրինակ այս որոշումով, ծագած խնդիրներին արագ արձագանքման ավելի մեծ հնարավորություն է տրվում, քանի որ առանձնացված ստորաբաժանման գործառույթները փոխանցվում են կենտորնական ապարատում գործող վերահսկողության ծառայությանը: