Վարչապետի անդրադարձը ապօրինի հարստացման հարցի վերաբերյալ ինտենսիվ քննարկումների առարկա է դարձել
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վարչապետի անդրադարձը ապօրինի հարստացման հարցի վերաբերյալ ինտենսիվ քննարկումների առարկա է դարձել ինչպես համացանցային տիրույթուն այնպես էլ դրանից դուրս:
Կարծիքները շատ են և տարբեր, բայց փաստ է, որ հասարակության համար այս հարցը ամենից շատ հետաքրքրող հարցերից է:
Մի անգամ չէ, որ խոսվել է պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարգրերի մասին: Ի դեպ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարագրերին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր քաղաքացի բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:Պետք է հայտարարգրերի վերահսկողության համապատասխան մեխանիզմ մշակել, կեղծ հայտարարգրերից խուսափելու համար:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ պետք է նաև ընդլայնվի հայտարարգիր ներկայացնող անձանց շրջանակը, քանի որ կան պաշտոնատար անձիք, ովքեր հայտարարագիր ներկայացնողների ցանկում ընդգրկված չլինելով՝ ընդգրկված են պետական խոշոր գնումների գործընթացում:
Վարչապետը հանձնարարել է նաև կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ ներկայացնել, քանի-որ կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են հենց կանխիկ եղանակով:
Այս որոշումները միտված են կոռուպցիա դեմ պայքարող մարմինների գործունեությունը դարձնելու առավելագույնս հաշվետվողական:
Պետք է օրենքով սահմանել, որ այդ մարմինները տարեկան հաշվետվություն ներկայացնելիս լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հասարակությունը լինի տեղեկացված նրանց կողմից կատարվածի և ինչու ոչ չկատարվածի մասին:
Հանրային հաշտվետվություն ներկայացնելը այս դեպքում կլինի ընդունելի որոշում ինչպես Կառավարության այնպես էլ հասարակության համար:
Բայց պետք չէ շփոթել հարուստ մարդկանց, ովքեր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ զբաղեցրել արդեն իսկ հարուստ լինելով, այն մարդկանց հետ ովքեր պետական պաշտոնը դիտարկում են, որպես անձնական հարստացման միջոց: Բազում օրինակներ կան, երբ այլ ոլորտներում ` մասնավորապես գործարարության ոլորտում հաջողություններ անրձանագրած մարդիկ մտնում են պետական համարակգ աշխատանքի կամ բարձր պաշտոններ են զբաղեցնում և իրենց գիտելիքներով ու փորձով մեծ օգուտ են տալիս պետությանը: