Անհրաժեշտ է հիմնովին զբաղվել շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ռեֆորմով
BlogՀովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մասնավոր կայանատեղիների եւ մայրուղիների արագաչափերի կառավարումը պետությանը փոխանցելու թեև ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ռեֆորմով և համակարգի կառավարման ու վերահսկողության մոդելի փոփոխությամբ:
Պետք է անդրադառնալ ոչ միայն այս ոլորտի հարկման խնդիրներին, այլև ոլորտի նշանակությանն ու դերին տնտեսական (մասնավորապես՝ տուրիզմի զարգացման համատեքստում) ու հասարակական կյանքի, տարածքային զարգացման քաղաքականության տրամաբանության տեսանկյունից: Պակաս հիմնարար չէ նաև ոլորտի որոշակի հատվածներում պետական մենաշնորհի սահմանման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցի դիտարկումը: