Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակ Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց ՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման


Հելլոուի՞ն, թե՞ մեռելոց

Վերլուծություն
Հայկական մեդիան և սոցցանցերը վերջին օրերին հեղեղված են հակահելլոուինյան պաթոսով, ընդհուպ «Ես քրիստոնյա եմ և «ո՛չ» եմ ասում Հելլոուինին» մակագրությամբ «գովազդային պաստառների» անխնա տարածումը։ Ասվածն իհարկե վերաբերում է միայն մեդիա տիրույթին, քանի որ մեր հասարակության առավել լայն հատվածները նույնիսկ չգիտեն, թե ինչ է Հելլոուինը, ինչ տոն է և կամ տո՞ն է, թե՞ ոչ։ Նման, կարելի է ասել, բուռն մոտեցումն այս ոչ հայկական տոնին, ակամայից ցանկություն է առջացնում հետևել, թե ինչու ենք մենք ձգտում նման տոնակատարությունների։
 
Պատմական ակնարկ
 
Եվ այսպես, Հելլոուինը սերտորեն առնչվում է անգլո-սաքսական և կելտական ժողովուրդների տոնակատարությունների հետ և ավանդաբար նշվել է հոկտեմբերի 31-ին։ Այս տոնի մասին առաջին հիշատակությունները իռլանդական գրականության մեջ վերաբերում են 9-10-րդ դարերին։ Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիները բավական չեզոք վերաբերմունք ունեին այս տոնի նկատմամբ և առանձնահատուկ դրական կամ բացասական վերաբերմունքի վկայությունները հազվադեպ են։ Հելլոունինն առավել լայն տարածում գտավ 19-րդ դարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ արդեն 20-րդ դարում՝ նաև աշխարհի մի շարք անգլալեզու երկրներում։ Հենց 19-րդ դարից էլ այս տոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը դարձավ դդումը։ Սա, ի դեպ, իր սիմոլիկայով առավել մոտենում էր տոնի նախնական բովանդակությանը և առավելապես կապված էր գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի հետ։ Վերջին շրջանում Հելլոուինը սկսեցին տոնել նաև ոչ անգլալեզու բազմաթիվ այլ երկրներում։ Իհարկե, նման երկրներում տոնը դեռ զանգվածային տարածում չի ստացել և կորցրել է իր բովանդակությունը, քանի որ հիմնականում դարձել է կատակային և զվարճաբանական տոն։ Հենց այստեղ էլ թերևս կանգ առնենք։
 
Հայկական իրականություն
 
Հայկական իրականության մեջ Հելլոուինը սկսեցին նշել վերջին տարիներին, ընդ որում, տոնը ներկայանում էր որպես դիմակներով զվարճանալու առիթ։ Նման պայմաններում անհասկանալի է տարբեր օղակների կողմից Հելլոուինի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտումը և ավելորդ կրոնականության պաթոսը։ Ի վերջո, պետք է ընդունենք, որ մեր իրականության մեջ առկա է տոնականության մեծ բաց։ Անգամ քրիստոնեական տոները՝ Սուրբ Ծնունդը, Հարության տոնը կամ Զատիկը, Սուրբ խաչը՝ Քրիստոսին Խաչից իջեցման տոնը և այլն, առավելապես տխրության, սգո և մահվան հետ առնչություններում են ընկալվում։ Ըստ էության, սա գլոբալիզացիայի և արևմտյան արժեքների նկատմամբ հասարակության հակումների արդյունք չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Հելլոուինի նկատմամբ աճող հետաքրքրությունը, այլ գուցե հենց եկեղեցու անգործության հետևանք։ Վերջիվերջո, հիշենք, որ ընդամենը մի քանի տարում Կաթոլիկ եկեղեցուն բնորոշ Սուրբ Վալենտինի տոնը ներկայումս շատ ավելի լայն տարածում ունի մեր իրականության մեջ, քան համարժեք Սուրբ Սարգսինը։ Պետք է շեշտել, որ Վալենտինի տոնին իրենց սիրելիներին նվերներ անող երիտասարդներին բոլորվին էլ չի հուզում այս տոնի կրոնական խորհուրդն ու բովանդակությունը, այլ պարզապես լավ առիթ է։
 
Սա այն դեպքում, երբ Հայ առաքելական եկեղեցու սրբերի թիվը ներկայումս շուրջ 700 է, որոնցից տոնելի սրբերի թիվը՝ 400։ Վերջիններիս եկեղեցական օրացույցում հատկացված է 112 օր։ Իսկ ո՞վ գիտի նրանց մասին եկեղեցուց դուրս։ Միանշանակ, գրեթե ոչ ոք։ Նման պայմաններում արժե՞ պաթետիկ աղմուկ բարձրացնել և հեթանոս ու ազգի դավաճան հայտարարել Հելլոուինը կամ Սուրբ Վալենտինի տոնը կամ որևէ այլ նման տոն նշողներին։Կարծում եմ՝ ոչ, քանի որ մեր հասարակությունը պարզապես ունի տոնի ու տոնականության, հասարակական զվարճանքի և սովորական ուրախության պակաս։ Ի վերջո, մեր օրացույցում առավել շատ աչքի են ընկնում մեռելոցները, քան տոներն ու ուրախության օրերը։ Ո՞վ է մեղավոր։ Գուցե ոչ ոք, իսկ գուցե՝ բոլորս, սակայն սա բոլորովին այլ հարց է։ Իսկ առայժմ թերևս հանգիստ թողնենք բոլոր այն երիտասարդներին, ում համար Հելլոուինը առիթ է զվարճանալու համար, իսկ զվարճանալու համար մեր իրականությունն առանձանապես մեծ հիմքեր չի տալիս։ Սակայն սա արդեն այլ քննարկման թեմա է։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան
Ամենադիտված