Երաշտի պատճառով Մադագասկարում սով է սկսվել
ՀասարակությունՄադագասկարի հարավում գրեթե 1 մլն մարդ տառապում Է սովից, որն առաջացել է խիստ երաշտի պատճառով: ՄԱԿ-ի հաշվետվության մեջ իրադրությունը որակել են աղետալիին մոտ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին գրում է The Guardain-ը:
Հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել է տեղի բնակիչների շրջանում, ընտանիքների 20 տոկոսը հարկադրված է սնվել միայն վայրի պտուղներով: Շատերն զբաղվում են մուրացկանությամբ, վաճառում են իրենց հողը կամ ուտում են սերմնահատիկները, որոնք անհրաժեշտ են ցանքի համար:
Մադագասկարի բնակիչների գրեթե 20 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը չի գերազանցում օրական 2 դոլարը: Երեխաները մշտապես թերասնվում են և զարգացման հետ կապված խնդիրներ ունեն: Նրանցից շատերին ընտանիքները հանում են դպրոցներից, որպեսզի նրանք օգնեն սնունդ հայթայթելուն և հողի վրա կատարվող աշխատանքներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: