Ժակ.«Սովորաբար, թույլ չեն տալիս, բայց նա պնդեց»
LifeBravo.am-ը գրում է .
Հոկտեմբերի 20-ը Ժակի ընտանիքում այսուհետեւ տոնական է. BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ ծնվել է հաղորդավարի երկրորդ դուստրը: Երջանիկ հայրիկը երեկոյան մտերիմների հետ նշել է ուրախ առիթը եւ փոքր-ինչ գինովցած, բարձր տրամադրությամբ պատասխանել է մեր հարցերին։):
Աղջնակի անունը կազմված է ծնողների՝ Ժակի եւ Էվելինայի անուններից. «Մտերիմները կնոջս անվանում են Լինա, գաղափարն այդպես է ծագել: Միայն վերջին տառի համար ենք կասկածում՝ Ժակլին, թե Ժակլինա։ Մեր աղջիկը լույս աշխարհ է եկել 3,1 կգ քաշով։ Արդեն շունչը զգացել եմ, լուսանկարել եմ, անընդհատ՝ ամեն 3-րդ րոպեն մեկ, հեռախոսով լուսանկարն եմ նայում։ Մեծ աղջիկս ուղղակի պահանջեց, որ ինքն էլ տեսնի: Սովորաբար թույլ չեն տալիս, բայց նա պնդեց, չէ՞ որ այս աշխարհում նրա ամենահարազատ մարդկանցից մեկն է: Հասկացա, որ այդ փաստարկը չենք կարող մերժել:)»։
Ժակը նաեւ կիսվել է իր զգացողություններով.«Հիմա ներսումս փոթորիկ է, ոգեւորության ալիքը փորձում եմ հասկանալ ու պահը գիտակցել։ Եթե կինը սրտի տակ ինն ամիս կրում է երեխային, հայրն ավելի ուշ, քիչ-քիչ է գիտակցում։ Հիմա պատասխանատվությունս մեծացել է: Միշտ ձգտել եմ ընտանիքիս հետ երկար ժամանակ անցկացնել, բայց պետք է ավելի շատ աշխատեմ, որ երեխաներիս ապահովեմ անհոգ մանկությամբ ու որակյալ կրթությամբ, ինչպես մյուս ծնողներն են ցանկանում»։
Շարունակությունը՝ այստեղ :