Միհրան Պողոսյանի կոշտ մոտեցումներն իրենց արդարացնում էին
BlogԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Անքննելի են Աստծո գործերը: Երբեք չէի մտածի, որ կգրեմ այս մասին: Բայց կյանքն իր պայմաններն է թելադրում: Ես բազմիցս եմ գրել Միհրան Պողոսյանի մասին, բայց ինչպես ասում են մինչև չգա նորը, չի հիշվի հինը: Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է քաղաքացիների օրեցօր աճող դժգոհությանը այս կառույցի աշխատանքի վերաբերյալ։ Ինչպես երևում է Միհրան Պողոսյանից հետո ԴԱՀԿ-ում կատարյալ բարդակ է սկսվել: Անկախ ամեն ինչից, էս երկրում, այնուամենայնիվ, Միհրան Պողոսյանի կոշտ մոտեցումներն իրենց արդարացնում էին, որի արդյունքում կառույցը կառավարելի էր, աշխատողները ձիգ էին, գոնե բարդակ չէր․․․․․․