Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի


Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից. Կարեն Կարապետյան

Ուշադրության կենտրոնում

Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է, որ Կառավարության ծրագիրը միջոցառումների համալիր է՝ սահմանված ժամկետներով, հավելելով, որ կներկայանցի ծրագրի միայն որոշ դրույթներ, քանի որ ամբողջական ծրագիրը Ձեզ  ներկայացված է։ 

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուպաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը։

Այս նպատակները կարեւոր են միշտ եւ ունեն կոնկրետ դրսեւորումներ ցանկացած ժամանակահատվածում: Կառավարության խնդիրն է՝ վեր հանել դրանց հասնելու խոչընդոտները եւ դրանց արդյունավետ կերպով լուծումներ տալ:

Մենք այս պահին թեւակոխել ենք տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերների մոտ՝ սահմանափակելով ընդհանուր տրենդների հաշվին արագ աճի հնարավորությունները: Այս միջավայրում Հայաստանի Հանրապետության տնտեսության առկա կառուցվածքը զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Անհրաժեշտ է խորությամբ վերլուծել եւ վերաիմաստավորել տնտեսական զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսության հաշվառման վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության եւ մրցունակության վերաբերյալ։

Հենց այդ նպատակով այսօր արդեն կառավարության առջեւ դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի եւ տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարեւորագույն խնդիրների առարկայական վերլուծություն եւ առաջարկել թե՛ կարճաժամկետ միջոցառումների, թե՛ երկարաժամկետռազմավարական բարեփոխումների ծրագրեր։ Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ներքո ձեւավորելու ենք Ռազմավարականնախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաեւ Սփյուռքի եւ արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

Կառավարության առջեւ դրված ռազմավարական խնդիրներից հատկապես ուզում եմ ընդգծել մի քանիսը.

Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության հարցը մեր երկրի թիվ մեկ խնդիրն է: Մեր երկրի առջեւ ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող եւ արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:

Հավաստիացնում ենք Ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց եւ ջանք՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման եւ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար:

Կարեւորագույն խնդիր է նաեւ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը: Մենք պետք է հետեւողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտներիհետագա զարգացումն ապահովող, քաղաքական գործընթացների եւ ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելացնող միջոցառումներ: Առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ավելացման, առանց մեր քաղաքացիների ակտիվ մասնակցության՝ մենք չենք կարող ստեղծել արդար եւ մրցակցային միջավայր, չենք կարող ապահովել լավատեսություն ապագայի նկատմամբ: Մենք պետք է ամեն ինչ անենք կայուն եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող միջինխավ շարունակաբար ձեւավորելու եւ փայփայելու համար: Միայն բոլորիս շահագրգիռ եւ միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր  կլինի լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները:

Կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը:  Բարեփոխումները պետք էսկսենք հենց կառավարությունից։

Մենք պետք է նոր շունչ հաղորդենք պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերին՝ դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն եւ արդյունավետ: Այդ համակարգերը, ասես, սանիտարական մաքրման ենթարկելով, պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունք:

Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է: Սրա մասին շատ է խոսվում: Այստեղ կարեւորը գործերն են եւ միջոցառումները, եւ ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները:

Համակարգերի արդյունավետ գործունեության համար կարեւոր է իրավասությունների հավասարակշռված բաշխումը: Կառավարության կոլեգիալ լիազորություններն անհրաժեշտ են միայն առավել կարեւոր ռազմավարական խնդիրների լուծման համար, իսկ կառավարության անդամները պետք է ունենան իրենց վստահված ոլորտի կառավարման բավարար լիազորություններ եւ դրան համապատասխան հստակ պաշտոնական պատասխանատվություն: Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը բոլոր օղակներում դարձնել առարկայական, քիչ բյուրոկրատական, պարզ եւ հասցեական: Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչո՛ւ անհրաժեշտ որոշումներ ընդունվում են կամ չեն ընդունվում, ո՛ր օղակում են դրանք ուշանում, ինչպե՛ս կարող ենք կարճ ժամանակում արդյունավետ կերպով լուծել քաղաքացիներին հուզող խնդիրները:

Տեղական ինքնակառավարման մակարդակում առավել արդյունավետ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար խթանելու ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աջակցելով ընտրված մարմիններին առավելագույն օգտավետությամբ կառավարման տալու կամ օտարելու առեւտրային ներուժ ունեցող գործառույթները մասնավոր կառույցներին՝ ապահովելով դրանց որակն ու մատչելիությունը:

Հնարավորինս անցնելու ենք «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին եւ տնտեսավարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու համակարգերին՝ նվազեցնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք նրանք ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս: Պետական կառավարման մարմինները պետք է շարունակաբար մոնիթորինգի  ենթարկվեն՝  թե՛  ավելորդ ընթացակարգերն ու օղակները, թե՛ կրկնվող կամ անարդյունավետ իրականացվող գործառույթները բացահայտելու եւ դրանք կրճատելու համար: Պետական կառավարմանմարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն,այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններԵթե այդծառայությունները պահանջված չենարդյունավետ չենթանկարժեք ենապադրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն:

Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի: Կարեւոր է, որ մենք պարբերաբար հիշենք, որ պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են: Կարեւոր է, որ, պետական մարմնի դուռը թակելով, քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան: Սա մշակույթ է, որի ներդրումը ժամանակ կպահանջի, սակայն պետք է քայլեր կատարել այսօրվանից:

Մենք բազմաթիվ ծրագրեր վերանայելու եւ վերաիմաստավորելու կարիք ունենք: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, եւ մենք պետք է վերլուծենք եւ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերենք այս պահին ավելացված արժեք չստեղծող ծրագրերի նկատմամբ, այդ թվում՝ քննարկելով դրանց համար վարկային միջոցների ներգրավման  արդյունավետությունը:

Պետական եւ օտարերկրյա ֆինանսավորմամբ գնումների ոլորտում բարեփոխումների նպատակը պարզարդար եւ թափանցիկ գնումներիհամակարգի ստեղծումն է: Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, գնման գործընթացների հրապարակայնության եւ հասարակական հսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով կառավարությունը կներդնի  պետական գնումների միասնական համակարգ։

Այդ ծրագիրն «Էլեկտրոնային Հայաստան» կամ  «Էլեկտրոնային կառավարում» մեծ ծրագրի մի մասն է լինելու, որն այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դարձել է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների հրամայականը:

Հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումը երկրի զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հարկավոր է նաեւ ակտիվ, պաշտոնյայի կաբինետով չսահմանափակված, բազմազան շփումներով հագեցած ամենօրյա աշխատանք իրականացնել՝ աշխատատեղեր ստեղծող տնտեսական զարգացում  ապահովելու համար»:

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը
Ամենադիտված