Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 19-ի ժամը 16.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արարատի մարզի Ապարան եւ Արագած քաղաքներում՝ մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչեւ 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: