Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Ով կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա 1 օրով ջրամատակարարումը կդադարեցվի Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»


Արմեն Ամիրյանի փորձաքարը

Վերլուծություն

Մամուլում կրկին խոսակցություններ են շրջանառվում Արամի 9 հացեում գտնվող Արամ Մանուկյանի տան, իսկ ավելի ճիշտ՝ տան մնացորդների քանդման մասին։ Այս տարածքը, ի դեպ, Արամ Մանուկյանի տան հետ միասին  ճանաչվել է Հանրային գերակա շահ և տրվել է «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը։

Թե սովորաբար նման դեպքերում ինչպես են դեպքերը զարգանում, առավել քան հայտնի է։ Ոչ վաղ անցյալում նույնպես գերակա հանրային շահ ճանաչված Արամի 30 հացեում գտնվող շենքը քանդվեց գիշերը, տարածքը ձեռք բերած անհատըբացահայտ նշեց, որ գիշերով է քանդել, որ լրագրողներն ու քաղաքացիները աղմուկ չբարձրացնեն։ Ինչևէ, չի բացառվում, որ մի օր էլ առավոտյան քանդված տեսնենք ԱրամՄանուկյանի տունը, որից առանց այն էլ շատ քիչ բան է մնացել։

Այստեղ հարցը զուտ բարոյական նշանակություն ունի՝ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում պատմական հուշարձաններին։ Ավելին, Արամ Մանուկյանի տունը խորհրդանշական արժեք ունի ոչ միայն  ճարտարապետության տեսանկյունից, ի վերջո, մենք գործ ունենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի անվան հետ։ Եվ այստեղ Արամ Մանուկյանի տան ոչ միայն քանդելը, այլև ներկայիս՝ տասնամյակներ շարունակվող բարձիթողի վիճակը պարզապես մեր պատկան մարմինների ամոթն է, քանի որ այդ տունը վաղուց պետք է վերանորոգված ու թանգարանի վերածված լիներ։

Հասկանալի է, այն գտնվում է չափազանց թանկարծեք բիզնես տարածքում, որը կարող էր ծառայել շատ ավելի եկամտաբեր բաների, բայց գոնե այս դեպքում կարելի է անտեսել հայրենական օլիգարխիայի շահերը և փոքր-ինչ հարգանք ցուցաբերել պետականության ու նրա խորհրդանիշների նկատմամբ։

Վերջապես պետք է շեշտել, որ Արամ Մանուկյանի տան շուրջ կուտակված այս թնջուկը դառնալու է Մշակույթի նորանշանակ նախարարի փորձաքարը։ Կկարողանա՞ արդյոք Արմեն Ամիրյանը  փրկել այս հուշարձանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Իհարկե, Ամիրյանըկարող է  նաև ասել, որանզոր է,  քանի որ իր նշանակումից առաջ ամեն ինչ արդեն որոշված է եղել, սակայն դրանից շատ բան չի փոխվի և Ամիրյանի պաշտոնավարումը կսկսվի  ոչ թե կառուցելով, այլ քանդելով։

Կարծում ենք, որ նման պայմաններումՄշակույթի նորանշանակ նախարարը բոլոր ջանքերը պետք է գործադրիշենքը փրկելու և դրանով իսկ հասարակական  վստահություն վաստակելու համար։

Վստահություն, որն ամենաշատն է պակասում մեր պետական պաշտոնյաներին։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր ՖՈՏՈ. Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության. Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարից Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի
Ամենադիտված