Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը


ՀԱՊԿ հեքիաթը կամ Հայաստանը դառնում է «իզգոյ»

Վերլուծություն

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանն առավելապես աչքի ընկավ իր կցկտուր ու անշուք անցուդարձով։ Նստաշրջանին անգամ ինտրիգ չհաղորդեց Պուտինի այցը, որը նույնպես հատուկ ուշադրության չարժանացավ։ Ըստ էության, այստեղ հատուկ ուշադրության որևէ հիմք էլ չկար, քանի որ այցը տևեց ընդամենը մի քանի ժամ։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումն անցավ խիստ գաղտնիության պայմաններում, և լրատվամիջոցներն անգամ մեծ ջանքերի գնով չէին կարող որևէ տեղեկություն ստանալ քննարկվող հարցերի կամ խնդիրների շրջանակների մասին։

Այս ամենով հանդերձ, Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանը հերթական անգամ ցույց տվեց վաղուց արդեն ակնհայտ այն իրողությունը, որ ՀԱՊԿ-Հայաստան շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև որոշ դեպքերում տրամագծորեն հակառակ բևեռներում են գտնվում։ Ըստ էության, իր ստեղծման օրվանից ՀԱՊԿ-ն գործնականում որևէ կերպ չի աջակցել կամ օժանդակել կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանին։ Ավելին, վերջին իրադարձություններից կարելի էենթադրել, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասի համար Հայաստանը ցանկալի գործընկեր չէ։ Մասնավորապես, նստաշրջանին Երևան չէր ժամանել Նազարբաևը՝ հիվանդության պատրվակով, սակայն սա դեռ ամենը չէ։ Դեռևս ապրիլին կայանալիք նստաշրջանում պետք է որոշվերՀԱՊԿ քարտուղարի հարցը, որը պետք է փոխարիներ Բորդյուժային։ ՀԱՊԿ քարտուղարին, կարգի համաձայն, այս տարի պետք է ներկայացնի Հայաստանը, որի թեկնածությունը պետք է հաստատվի կոնսենսուսով։ Ապրիլյան նստաշրջանը,  ինչպես հայտնի է, հետաձգվեց գլխավորապեսԱդրբեջանի հետ պատերազմական գործողությունների պատճառով։

Հոկտեմբերի 14-ին ևս, նստաշրջանի արդյունքների մասին Սերժ Սարգսյանի կցկտուր ելույթից հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցի քննարկումը տեղափոխվել է տարեվերջին Սանկտ Պետերբուգում կայանալիք հերթական նստաշրջան։ Սա նշանակում է, որ կա՛մ Հայաստանը չի կարողանում ներկայացնել իր թեկնածուին, կա՛մ վերջինիս շուրջ առկա են արմատական հակասություններ։ Ամեն դեպքում, հայտնի չէ անգամ, թե ում թեկնածությունն է առաջադրում հայկական կողմը։

Հաջորդ կարևոր կետը, որն այդպես էլ իրականություն չդարձավ, ԼՂՀ կարգավորման շուրջ համատեղ հայտարարության բացակայությունն էր։ Այս կապակցությամբանորոշ կերպով նշվեց, որ ՀԱՊԿ ղեկավարներն աջակցում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Այս աջակցությունը, բնականաբար, ոչինչ չի նշանակում և որևէ արժեք չունի գործնական և տեսական առումներով : 

Նստաշրջանի փոքրիշատե ինտրիգային դրվագը Ալեքսանդր Լուկաշենկոյի էմոցիոնալ հայտարարություններն էին առ այն, որ վերջապես պետք է ստիպել աշխարհին ու ՆԱՏՕ-ին ճանաչել ՀԱՊԿ-ը՝ որպես լուրջ կառույց։ Թերևս Լուկաշենկոյի հենց այս պնդումից էլ ակնհայտ երևում է, որ ՀԱՊԿ-ն ընդամենը թղթի վրա և զուտ ֆորմալ առումով կազմակերպություն է, որի գործնական դերակատարությունը առնվազն կասկածելի է։

Ի հավելումն՝  ռուսական մամուլի անդրադարձը երևանյան նստաշրջանին խիստ բացասական շեշտադրումներով էր, իսկ որոշ դեպքերում էլ շրջանցում էր կոռեկտության ու լրագրողական էթիկայի նորմերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եզրափակիչ ելույթի վերաբերյալ հրապարակումներում։

Նման պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում վերածվում է «իզգոյի», ինչն արդեն իսկ հարց է առաջացնում, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել անդամակցությունը մի կառույցին, որը գործնականում ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, չի աջակցում որևէ գործնական հարցում, այլև հաճախ գործում է Հայաստանի շահերի դեմ։

Հ. Գ. Վերջապես պարզապես աբսուրդ է, երբ Հայաստանը միայն ՀԱՊԿ անդամ լինելով՝ պետք է սպառնալիք դիտարկի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան
Ամենադիտված