Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Իշխանությա՞ն «պլան Բ», թե՞ ՀՀԿ-ն պարտվում է

Վերլուծություն

Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններով Հայաստանում, կարելի է ասել՝ փակվեց ընտրական տարին։  2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թվում էր՝ երկրում կրկին ընթանալու են քաղաքական և ընտրական գործընթացներ, որոնք լիովին տեղավորվելու էին իշխանության խաղի կանոնների և տրամաբանության շրջանակներում։ Սակայն Գյումրիում և Վանաձորում համայնքի ղեկավարի համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրություններնանակնկալ արդյունք գրանցեցին։

Նախև առաջ, ներկայումս արդեն կարող ենք փաստել, որ այս երկու խոշոր քաղաքներում էլ արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը ձախողվեցին՝ ոչ միայն չհաղթահարելով անցողիկ շեմը, այլև չափազանց փոքր թվովքվեներ ստանալով։Մյուս կողմից՝ իշխող կուսակցությունը նույնպես չկարողացավ համոզիչ հաղթանակ տանել, քանի որ չկարողացավ հաղթահարել 40 տոկոսի շեմը, որը հնարավորություն կտարԳյումրիում՝ «Բալասանյան դաշինքին», իսկՎանաձորում՝ «Հանրապետական» կուսակցությանը սեփական ուժերով ընտրել քաղաքապետի։

Ըստ էության, մինչ այս պահը դեռևս պարզ չէ, թե ով կընտրվի այս երկու քաղաքաներում քաղաքապետ, քանի որ ընտրությունը տեղի է ունենալու նոր կազմավորված ավագանու անդրանիկ նիստում։

Սակայն, անկախ նրանից, որ ուժը վերջապես հաղթանակ կտանի Գյումրիում և Վանաձորում, հոկտեմբերի 2-ին հաջորդած գործընթացները, ըստ էության, արտացոլեցինայն խառնաշփոթը, որը տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում։

Ինչպես արդեն հայտնի է, Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունն (նախկին ՕԵԿ)  ու ԲՀԿ-ն հանդես կգան «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի պաշտպանությամբ։ Սա նշանակում է որ Վանաձորում իրական հնարավորություն է ստեղծվում Հանրապետական կուսակցությանը ընդդիմություն դարձնելու համար։ Առաջին հայացքից թվում էր, թե իրավիճակը բավական ոգևորիչ պետք է դառնար հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտի համար, քանի որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հանրապետության երրորդ քաղաքի ղեկավար կարող է դառնալ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցության ներկայացուցիչ, ընդ որում, ընտրություններիարդյունքում։ Սակայն  այս զարգացումները բազմանշանակ գնահատականների արժանացան հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների կողմից։

Առաջին հերթին նշվում էր այն փաստը, որ ՀՎԿ և ԲՀԿ կուսակցությունները բազմիցս կոալիցիա են կազմել Հանրապետական կուսակցության հետ, հիմնականում գործել են իշխանության տրամաբանության շրջանակներում և այս տեսանկյունից նրանց աջակցությունը «Լուսավոր Հայաստանին», ցույց է տալիս, որ գործընթացների նման զարգացումը, այսպես ասած, իշխանության «պլան Բ»-ն է։ Անշուշտ, այս մոտեցումն ունի իր հիմքերը, քանի որ իրականության մեջ և ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ՀՎԿ-ի պարագայում, նրանց ընդդիմադիր կեցվածքն ավարտվել է ընտրությունների հաջորդ օրը։ Սակայն, մյուս կողմից, նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»կուսակցությունը հնարավորություն է ստացել թեկուզ կասկածելի վարքագծի տեր կուսակցությունների աջակցությամբ հաղթել Վանաձորում, ուստի այս տեսանկյունից «Լուսավոր Հայաստանը» այլընտրանքների մեծ հնարավորություն չուներ։ Իհարկե, շեշտվում է, որ եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իրական ընդդիմություն է, ապա պետք է մնար ընդդիմադիր՝ Վանաձորի ավագանիում  և որպես ընդդիմություն իր ազդեցությունն ունենար  քաղաքի ղեկավարման գործում։ Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ այստեղ մենք հանդիպել ենք առավել գլոբալ խնդրի, որն է՝ համայնքային ավագանիների չկայացածությունը, և, ըստ էության, գործնականում ավագանիները չունեն այն դերակատարությունը, որը թեկուզ և օրենսդրորեն ու տեսականորեն, իրենց տրամադրված է։

Բացի այս՝ հայաստանյան հասարակությունը իշխանության և իշխանության կուսակցության շարունակական հաղթանակների արդյունքում (խոսքը զուտ փաստերի մասին է և ոչ թե այդ հաղթանակներն ապահովող միջոցների) որոշակի բթացման է ենթարկվել և միայն այն միտքը, որ հնարավոր էՀանրապետականի պարտությունը, որոշակի կասկածամտություն է առաջացնում։ Հենց այստեղից էլ թերահավատությունը «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և ՎՀԿ դաշինքի նկատմամբ։

Իհարկե, չի բացառվում, որ այս կասկածները լուրջ հիմքեր ունենան, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտում մեծ դերակատարություն ունեն առավելապես կուլիսային ու կոմպրոմատային խաղարկումները,մյուս կողմից՝ քաղաքականությունը բավական բարդ իրողություն է, որտեղ միանշանակսև-սպիտակ, դրական-բացասական, կեղծ-իրական տիպի սկզբունքները չեն գործում։ Իսկ այն քաղաքական ուժը, որը փորձում նման վարքագիծ դրսևորել, նվազեցնում է իր հաջողության հասնելու հնարավորությունները։

Աղասի Մարգարյան

PressМedia.am վերլուծաբան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված