Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


Տիգրան Գյոկչյան. Ամենակարևորը վաղվա հաղթանակն է

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի եւ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, թիմի ավագ Ամիրան Ամիրխանյանը եւ բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը մամուլի ասուլիս անցկացրին «Sputnik Armenia»-ի մամուլի սրահում:

 

Հոկտեմբերի 6-ին եւ 9-ին «Ուրարտուն» իր առաջին հանդիպումներն է անցկացնելու Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում:

 

Թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասաց.

 

«Անշուշտ թիմը հարյուր տոկոսով պատրաստ չէ, բայց տղաները Թբիլիսիում ցույց տվեցին, որ մրցաշրջանի սկզբում մարտունակ են: Հետաքրքիր թիմ է սեղծվել, ամեն ինչ պետք է լավ ընթանա: Նախապատրաստական փուլի ընթացքում, ցավոք, հստակություն չի եղել, քանի որ լեգեոնականների ուշացումը թույլ չտվեց թիմին բարձրացնել համագործակցության մակարդակը բասկետբոլիստների միջեւ: Բավականին շատ հարցեր կան, նախապատրաստական փուլը լավ չենք անցկացրել, բայց թիմը լավ մարզավիճակում է: Բասկետբոլիստներն ամռանը լավ պատրաստվել էին ֆիզիկապես, մնում էր, որ ես զբաղվեի տեխնիկատակտիկական խնդիրներով»: 

 

Տիգրան Գյոկչանը նաեւ նշեց, որ թիմը համալրել են երեք արտասահմանցի բասկետբոլիստներ, իսկ ակնկալիքները դեռ հստակ չեն, քանի որ առաջնությունը դեռ չի սկսվել:

 

 

«Չեմ ուզում մեծ-մեծ խոսել, բայց որ ստեղծված «Ուրարտուն» արդեն մեծ հաջողություն է: Ես «Ուրարտուն» համեմատում եմ ձնագնդիկի հետ, որը գլորվելով սկսում է մեծանալ՝ հավաքելով հովանավորներ, երկրպագուներ, դա էր մեր հաջողությունը: Առաջնությունից ոչ մի բան չեմ կարող ասել, «Ռյազանը» («Ուրարտուի» առաջիկա մրցակիցը, - խմբ.) շատ է ուժեղացել, բոլոր ակումբերն էլ լավացրել են իրենց կազմը: Միշտ ձգտում եմ ամեն ինչ հաղթել, բայց սա անհատական սպորտ չէ, որ հնարավոր լինի պլանավորել ինչ-որ բան, մեզ համար ամեն խաղ կարեւոր է», - ընդգծեց մասնագետը:

 

«Եթե մենք չունենանք ուժեղ ակումբ, չենք կարող ուժեղ հավաքական ունենալ: Իմ նպատակը բասկետբոլը զարգացնելն է: Հաճախ, լսում եմ, որ բասկետբոլը պոպուլյար չէ, ֆուտբոլը ավելի շատ հանդիսատես ունի, բայց կարող եմ օրինակներ բերել. երբ ես խաղում  էի1982 թվականին, Սպարտակիադայի ժամանակ հաղթեցինք Ռուսաստանի եւ էստոնիայի հավաքականներին, իսկ 1990-ին ստեղծեցինք «Ուրարտուն» եւ մեկ տարվա ընթացում դուրս եկանք Բարձրագույն լիգա, հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց: Հայաստանը շատ լավ բասկետբոլ կարող է ունենալ: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում մարզիչների գործի նկատմամբ, բայց այստեղ ամենակարեւորը մենեջմենթն է:

 

Շատ դժվար է այլ ակումբների մասին մտածել, քանի որ խաղացողները քիչ են, երիտասարդները երբ տեսնում են, որ ապագա չկա, թողնում են բասկետբոլը, բայց երբ տեսնեն «Ուրարտուն», շատերը ցանկություն կունենան դառնալ բասկետբոլիստ:

 

Ես 25 տարի աշխատել եմ Բեյրությում, որտեղ 5 կամ 6 ակումբ կար, որից 2-3-ը կիսապրոֆեսիոնալ, ընդամենը երեք տարվա մեջ 10 ակումբ դարձավ եւ հետաքրքրությունը բարձրացավ: Հիմա Լիբանանը, որը երեք միլիոնանոց երկիր է, տղամարդկանց 5 դիվիզիոն ունի, աղջիկների 3 դիվիզիոն: Կարեւորը ցանկությունն է եւ աշխատանքը»:

 

Տիգրան Գյոկչանը խոսեց նաեւ «Ուրարտուի» կենտրոնականներ Մարսել Հովսեփյանի եւ Թոդ Օ'Բրայանի մասին.

 

«Թոդ Օ'Բրայանը միջին տարածություններից շատ լավ նետումներ ունի, շատ խելացի խաղացող է: Մարսելը դեռ որոնումների մեջ է, բայց խաղից խաղ կբարելավի վիճակը, առանց լավ կենտրոնականների դժվար է: Երբ թիմ ես ստեղծում, պետք է առաջինը ունենաս խաղարկող եւ կենտրոնական:

Եթե ներկա «Ուրարտուն» խաղար Լիբանանում, «Սաժեսի» եւ «Լիադի» հետ մրցելու հնավորություններ կունենար: Ես երբեք հորիզոնականների մասին չեմ խոսում: Փոքր երկրների Եվրոպայի առաջնության ժամանակ էլ գիտեինք, որ կարող ենք հաղթել, բայց ինձ համար ամենակարեւորը վաղվա հաղթանակն է, վաղվա խաղը: Որքան էլ պրոֆեսիոնալ լինենք, բարձր աշխատավարձ ստանանք, մեկ է, մենք խաղում ենք միայն երկրպագուների համար», - եզրափակեց Գյոկչյանը:

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ամենադիտված