Երբ նկարիչը խոսում է իր կտավների միջոցով. շարունակվում է Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում

Սեպտեմբերի 17-ից «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը: 30-ամյա նկարչի գույներն ու իր մտքերի ինքնատիպ պրոյեկտումը կտավի վրա այցելուին է փոխանցում այն ապրումներն ու խոհերը, որոնցով ոգեշնչված ստեղծագործել է:

Orer.am-ի հետ զրույցում Ս. Իսավեդյանն ասաց, որ իր մանկության տարիներին երբեք չի այցելել ցուցահանդեսներ ու չի նկարել: Առաջին մասնագիտությամբ ինժեներ է: Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է զինվորական ծառայության, իսկ ծառայությունն ավարտելուց հետո նրա մեջ նկարելու բուռն զգացում է առաջացել։

«Հայրիկս նույնպես ինժեներ է եղել, սակայն հետագայում սկսել է գունավոր քարերով խճանկարներ պատրաստել և վաճառել Վերնիսաժում: Բանակից վերադառնալուց հետո ես էլ սկսեցի նրան օգնել: Դրանից հետո ես իմ մեջ բացահայտեցի գույների հրաշալի աշխարհը ու իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ նկարելու: Հայրս սկզբում չէր հասկանում, թե ինչպես կարող է ինժեների կրթություն ստանալուց հետո նման կտրուկ փոփոխության դիմեմ, սակայն հետագայում, տեսնելով իմ նկարները, համոզվեց, որ իսկապես իմ ընտրած ուղին ճիշտ է: Ես գտա իմ երազանքը ու հիմա ապրում եմ դրանով»,- ասաց Սերգեյը:

Միայն նկարել սովորելը նրան չի բավարարել, և Սերգեյը պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու համար ընդունվել և ավարտել է նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 6 տարի ուսանելուց հետո նա գնալով համոզվել է, որ իր կոչումը նկարչությունն է, որը անպայման կուղեկցի իր հետագա կյանքի ընթացքում.

«Ես իմ նկարներով ոչ թե ցանկանում եմ մարդկանց դուր գալ կամ աշխարհահռչակ նկարիչ դառնալ, այլ նկարելն ինձ օգնում է արտահայտել իմ հույզերն ու զգացումները կյանքի տարբեր երևույթների ու նաև հակասությունների մասին: Շատ եմ ուրախանում, որ մարդիկ հավանում են իմ նկարները: Դա նշանակում է, որ ես կարողացել եմ այն էներգետիկան ու հույզերը փոխանցել, որը զգացել եմ տվյալ կտավը նկարելիս»,- ասում է Սերգեյը:

Սերգեյ Իսավերդյանի կտավներում կարմիր գծով նշմարվում են կյանքի տարբեր հանգրվաններում ու դրվագներում մարդկանց հարազատ հոգու խռովքներն ու դրանք հաղթահարելուն միտված պայքարի կամքը, իսկ Սերգեյի գույները կարծես մի ուրիշ աշխարհից ծնված բազմազան երանգների ամբողջություն լինեն, որոնք միահյուսվելով դառնում են մի ամբողջ պատմություն կյանքի ու պայքարի, լուսավորի ու մռայլի, ջերմության ու հոգու խռովքի:

«Ես իմ կտավներով փորձում եմ ցույց տալ, որ երբեք էլ պետք չէ հիասթափվել կյանքի դժվարություններից: Ընդհակառակը, դրանք դրվագներ են որոնք պետք է վերլուծել ու ազատվել դրանից: Ես վաղուց ազատվել եմ նման կապանքներից ու ինչքան ապրում ու ստեղծագործում եմ, այնքան ավելի եմ սիրում կյանքը, ուր բազմաթիվ շերտեր կան, որոնք դեռ պետք է բացահայտեմ»,- ասաց Սերգեյը:

Ի դեպ, նա մեծագույն սիրով ցանկացավ մեր միջոցով իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և նախարարության աշխատակիցներին:

Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը կշարունակի գործել ևս երկու օր՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում՝ ժամը 10.00-17.00-ը:

Արմինե Գրիգորյան

loading...
Պոլսո Հայոց պատրիարքարանը մանրամասներ է հայտնել Արամ Աթեշյանին իր պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Քայլի Ջեները նշանվել է ռեփեր Թրեւիս Սքոթի հետ Սերժ Սարգսյանի ելույթը Կառավարությունում. տեքստն ամբողջությամբ Լիբիան Կատարին , Սուդանին եւ Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ Ավստրալիան եւ ԱՄՆ-ն խոշորագույն համատեղ զորավարժություններն են անցկացնում Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+) (VIDEO) Ահա, թե իրականում ինչ է թաքնված շատ անկեղծ հագուստների տակ Միայն տեսնեք, թե ինչպիսին էր Գայանե Ասլամազյանը դպրոցական տարիներին (PHOTO) Այս կինը պարզապես ձուկ էր մաքրում, երբ տեղի ունեցավ «սարսափելին» (VIDEO) Այն, ինչ խոստովանեց մահացող ամուսնուն՝ նրա կինը, ուղղակի անհավանական էր Ինչ է պատահել Մարինկաին Ինչպիսի տեսք ուներ Գոհար Ավետիսյանի լխկած չաղո ամուսինը մինչև իրենց հանդիպումը. (լուսանկարներ) Տեսիլքներն ու վկայությունները հայոց մեջ. «Փաստ» Միայն տեսեք , թե ինչ է ասել ռուս մոդելը Հենրիխ Մխիթարյանի մասին (PHOTO) Ամուսնցած 77-ամյա տատիկի և 17-ամյա երիտասարդի սիրո պատմությունը ցնցել է համացանցի օգտատերերին (PHOTO) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ի՞նչ կապ ունի մանկական կերի որակի հետ. «Փաստ» Ամուսնացած տղամարդն առաջարկեց անծանոթ կնոջը 500$-ի դիմաց քնել իր հետ , սակայն նման պատասխան նա չէր սպասում (18+) «168 ժամ». Այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք. Ասոյան Մահացել է «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը ԱՄՆ-ն խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը Անի Զախարյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում. ՀԷՑ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել Առաջին սեռական հարաբերության կանոններն` աղջիկների համար Թուրք-քրդական հարաբերությունները լարման նոր փուլ են մտել. Մուշեղ Խուդավերդյան
Ամենաընթերցված
Բաց նամակ շտապ օգնության ծառայության պետ` Թագուհի ... Ծիրան սուպերմարկետի վրա զինված հարձակման հետևում կ... Գագիկ Սուրենյանի անսպասելի հայտարարությունը. այսօր... Մեհրիբան Ալիևայի խոլորձախառն սելֆին instagram-ում ... Պրեմիերա. Լիլու. «Պապ ջան » Մի ամբողջ հատված նվիրել էին «Նեսեսիթի ֆորտում» ֆրա... Ադրբեջանը չի հետևում jus in bello-ի կանոններին Լավ մինչև ե՞րբ պիտի զոհեր և վիրավորներ ունենանք Դոնալդ Թրամփի վարկանիշը հերթական հակառեկորդն է սահ... Մեծ քաղաքը, բարձր շենքերից բացի, նաև ստորգետնյա ջր... Մենք թիմով ջանք ու եռանդ չենք խնայելու Երևան քաղաք... Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից. Արգամ Ա... Այս աղջիկը սեքսով է զբաղվել երեք աշակերտի հետ, որո... Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երևան քաղաքի ավագանո... «Զարուհի Փոստանջյանի արարքը համարում եմ լկտիությու... Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը ` հուն... Պարոն Բաբլոյանը ինձ հիշեցնում է «Джентльмены удачи... Այս ահասարսուռ եղանակի ֆոնին , Գագիկ Սուրենյանը ան... Նախընտրական նոստալգիա Արամ Սարգսյանի մոտ 2015 թվականի դեպքերը կրկին շահարկելը ստորություն է
website by Sargssyan