Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը


Վրաստանի հայերեն ուսուցմամբ 130-ից ավելի կրթօջախներում սովորում է 13.9 հազար աշակերտ

Մշակույթ

Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է նոր՝ 2016-17 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչել է նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 130-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ, որտեղ սովորում է 13 հազար 900 աշակերտ: Այս մասին  տեղեկացրի ն Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Այսօր քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 132 և թիվ 103 դպրոցները:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:

Սպիտակ վերնաշապիկներով զուգված, գեղեցիկ ծաղկեփնջերով աղջիկներն ու տղաներն իրենց ուսուցիչների հետ հանդիսավորապես շարվել էին դպրոցի մարզադաշտում, իսկ բակում հավաքվել էին ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով, նշեց որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների, ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և նոր ուսումնական տարվա մեկնարկը շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը արժևորեց հայոց դպրոցի և եկեղեցու դերը Սփյուռքում հայի ինքնությունը, ազգայինը պահպանելու գործում: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց սերունդների կրթության և դաստիարակության գործին նվիրված ուսուցիչներին, ծնողներին, թեմի կրթության բաժնին, որտեղ գործող Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները իրենց ուսումնառությունը շարունակում են մայրենի լեզվով կրթօջախներու մ, «Հայարտուն» կենտրոնին, որտեղ հայ դպրոցականը իր գիտելիքները լրացնում է ազգային մշակույթով: Վազգեն Սրբազանը առանձնապես կարևորեց Վրաստանի պետության կողմից ընձեռված մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը: Թեմի հոգևոր առաջնորդը կոչ արեց դպրոցականներին՝ լավ սովորել, չխնայել ուժերը և եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը փոխանցեց Վրաստանի կրթության և գիտության նախարար պարոն Ալեքսանդր Ջեջելավայի շնորհավորնքները և ներկայացրեց այն նորույթները, որ իրականացվելու են այս ուսումնական տարում:

Դժվարություններից չվախենալու, լավ սովորելու, հայեցի դաստիարակություն ստանալու, այս երկրի արժանի քաղաքացի և իսկական մարդ մեծանալու պատգամով դպրոցականներին բարեմաղթանքի խոսք ասացին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, Վիրահայերի միության փոխնախագահ Մարի Առաքելովան, այս դպրոցի նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյան ը և ուրիշներ:

Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին, աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Նոր ուսումնական տարին այս դպրոցում սկսվեց շուրջ 300 աշակերտով, որոնցից 16-ը սովորում է 12-րդ դասարանում: Առաջին դասարան ընդունվածների թիվը հասնում է 20-ի, որից 10-ը Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտներ են:

Նոր ուսումնական տարին հանդիսավորապես սկսվեց նաև Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոցում, որը գործում է թիվ 156 դպրոցի շենքում: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորեց տնօրեն Արչիլ Չխաիձեն և հաղորդեց, որ նոյեմբեր ամսից դպրոցը կտեղափոխվի իր նախկին, բայց վերանորոգված ու բարեկարգված շենքը: 12-րդ դասարանցիների անունից շնորհավորեց Աննա Հովհաննիսյանը և առաջինդասարանցիներին բաժանեց հուշանվերներ:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների բոլոր տիպի հայկական կրթօջախները»:

Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին
Ամենադիտված