Կնոջ այս տեսակը գրավում է բոլոր տղամարդկանց
LifeԿնոջ նման տեսակը գրավում է բոլոր տղամարդկանց, քանզի
+ չի փոխվում ուրիշների քմահաճույքով, որովհետեւ գնահատում է իրեն եւ մնում է այնպիսին, ինչպիսին կա,
+ իր երազանքներից չի հրաժարվում միայն նրա համար, որ ինչ-որ մեկին դուր չեն գալիս իր գաղափարները, նա ձգտում է իրականացնել իր երազանքները, ոչ թե մոռանալ դրանց մասին,
+ չի վախենում սիրուց, չնայած գիտի, որ դա կարող է շատ անակնկալներ բերել,
+ հանգիստ է եւ գիտե, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի,
+ թույլ չի տալիս իր հանդեպ անհարգալից վարվել,
+ այնպես է ապրում, ասես այսօր իր կյանքի վերջին օրն է եւ ինքը երբեք այնքան երիտասարդ չի լինի, որքան այսօր եւ հիմա,
+ երբեք չի փախչում անցյալից, ավելի շուտ հասկանում է, որ դա իրեն անգին փորձ է տվել եւ դրա շնորհիվ ինքն ավելի իմաստուն կլինի եւ կկարողանա ապագայում օգտագործել այդ փորձը,
+ թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկն ավերի իր մտքերը, գաղափարները եւ փորձի կտրել իր թեւերը, կյանքի հանդեպ սերը նրան օգնում է հաջողությամբ առաջ գնալ,
+ չի կասկածում, որ պետք է պլաններ կառուցել եւ որ ինքը կիրագործի դրանք, նա գիտե, որ այդ պլանների իրագործումն իր կյանքը դեպի լավը կփոխի,
+ չի վախենում սիրել: Սիրելը քաջերի գործն է: Նա ռիսկի է դիմում եւ խաղադրույք է անում զգացմունքների վրա, որպեսզի իր կյանքը լցնի գեղեցիկ հարաբերություններով, եւ թող լինի, ինչ լինում է: Նա չի նահանջում, նա քաջ է եւ կպայքարի իր սիրո համար:
+ չի մոռանում մի շատ կարեւոր բան. չարժե փորձել ավելի լավը կամ ուրիշ թվալ միայն նրա համար, որ դուր գա ինչ-որ մեկին: Գլխավորն այն է, որ ինքը լինի եւ հաստատ իմանա, որ ինքը միակն է: Դա հատուկ պարգեւ է, դա մարդկանց ստիպում է անսահմանորեն տենչալ քեզ եւ սիրել,
+ չի վախենում կյանքից, որովհետեւ գիտե. ինչ էլ որ լինի իր կյանքում, դա իրեն միայն ավելի ուժեղ եւ ինքնավստահ կդարձնի,
+ երբեք ժամանակ չի ծախսում այն գործերի վրա, որոնք իրեն իրոք դուր չեն գալիս: Նա հստակորեն գիտե, թե ինչի է ձգտում եւ ինչի է արժանի: Նա թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկը մանիպուլյացիայի ենթարկի իր կյանքը,
+ երբեք ոչ մեկին թույլ չի տալիս իր հանդեպ վատ վարվել եւ իրեն ցավ պատճառել` ոչ հոգեբանական, ոչ ֆիզիկական,
+ երբեք չի կորցնում սեփական արժանապատվությունը,
+ իրեն թույլ չի տալիս ենթարկվել ուրիշների կարծիքին: Նա գիտակցում է, որ ավելի հեշտ բան չկա, քան խորհուրդներ տալն ու դատողություններ անելը: Բայց ուրիշներից ոչ մեկը իրոք նրա տեղում չի լինի,
+ միշտ վստահում է իրեն եւ իր զգացողություններին,
+ միշտ. երեկ, այսօր, վաղը ապրում է որպես ամենաերջանիկ մարդը, որովհետեւ
+ ամեն ինչում ազատ է,
+ ապրում է սեփական կյանքով,
+ մի կողմ չի քաշվում նրանից, ինչն իրոք կարեւոր է իր կյանքում:
Այն կինը, որն իրոք այդպես է ապրում, հմայում է եւ էներգիա է ճառագում:
Իրական եւ արժանի տղամարդն անպայման կզգա դա եւ կցանկանա նրա կողքին լինել ամբողջ կյանքում: Որովհետեւ նա այդպիսի կին է… Ազատ կին է: