Քիմի հետույքով տուրիզմ չեն զարգացնում. ո՞ւր է էկոնոմիկայի նախարարությունը
ՎերլուծությունԳրեթե ամենամսյա հաճախականությամբ, լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այս կամ այն ավիաընկերության՝ ՀՀ օդային շուկան լքելու մասին:
Որպես հետևանք, այն ընկերությունները որոնք դեռևս աշխատում են հայաստանյան շուկայում, գրեթե մոնոպոլ կարգավիճակ են ստանում՝ բարձրացնելով օդային փոխադրումների գները:
Ո՞ւր է նայում էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսությունը, տուրիզմը զարգացնելու պատասխանատուները, ի՞նչ դեր ունի առհասարակ այս նախարարությունը:
Ներեցեք, բայց միայն Քիմի «հետույքով» տուրիզմ չեն զարգացնում (Քիմի դերն անգնահատելի է) ու առնվազն անհասկանալի է այս նախարարության ներկայությունը պետական ապարատում:
Արամ Սահակյան