Լիսկայի որդին «կզցնում» է հորը, իսկ Շանթի որդին…
ՎերլուծությունՀայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպը՝ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի մասնակցությամբ բազմաթիվ մտորումների տեղիք է տալիս:
Այստեղ խնդիրը ոչ այնքան երիտասարդի քայլի հիմնավորված կամ հաջողված լինել չլինելու հարցը չէ, որքան այն, թե ինչի է պատրաստ Շահենը՝ հորը ազատության մեջ տեսնելու համար: Համեմատության համար եթե դիտարկենք Սյունիքի մարզպետին ու նրա տխրահռչակ որդուն, ապա լրիվ հակառակ պրոցեսն է:
Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանն իր քայլերով ամեն ինչ անում է հոր իշխանությունից հեռացնելու, ոտնատակ տալու համար: Ու որքան էլ իշխանությունները «չնկատեն« դա, մեկ է՝ Լիսկայի օրերը հաշված են և դա լավագույն հասկանում է նա:
Արժեքային պայքար է, որում ներկայումս պարտվում ենք բոլորս:
Արամ Սահակյան