Կրիշտիանու Ռոնալդուի նոր ընկերուհին իտալացի ռեալիթի շոուի աստղ Էլիզա դե Պանիցիան է
LifeՊորտուգալացի ֆուտբոլիստի բախտը չբերեց շաբաթ օրը Ավստրիայի դեմ խաղում, սակայն անձնական կյանքում կարծես թե ֆուտբոլիստը ավելի հաջողակ է:
Պարզվում է`Ռոնալդուի նոր ընկերուհին իտալացի ռեալիթի շոուի աստղ և մոդել Էլիզա դե Պանիցիան է:
Ռեալ Մադրիդի հարձակվողը իր նոր սիրեցյալին հանդիպել է անցած ամիս` հանգստի ժամանակ:
Ըստ The Sun-ի, 31-ամյա ֆուտբոլիստը, ով անցած տարի բաժանվեց Իրինա Շեյքից` հինգ տարի տևած հարաբերություններից հետո, 29-ամյա Էլիզայի հետ ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով Իբիցայում:
Զույգի մոտ կարծես թե ամեն ինչ հրաշալի է ընթանում, և Էլիզան իտալական մի ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրենց սիրավեպը նոր փուլ է մտնում: