Ահա թե ինչ գլուխգործոցներ կարելի է ստանալ սովորական թղթից. ֆոտոշարք
PhotoBlognews.am-ը գրում է.
Մենք հաճախ ենք համարում մեր կյանքը ձանձրալի ու միապաղաղ, իսկ ահա հանճարեղ ու տաղանդավոր մարդու համար կյանքը երբեք այդպիսին չի կարող լինել. նման մարդիկ սովորաբար իրենք են ստեղծում իրենց աշխարհը՝ լցնելով այն արվեստի անսահման գեղեցկությամբ ու ներշնչանքով հարուստ թթվածնով: Հնդիկ տաղանդաշատ երաժիշտ, նկարիչ Պարտ Կոտեկարի այս նրբագեղ ու շշմելու աստիճան գեղեցիկ աշխատանքներին նայելիս ՝ երբեք չես պատկերացնի, թե ինչ տեխնիկա է օգտագործված: Ոչ, սա ժանյակագործ պատկերներ չեն, և ոչ էլ նկարչական վրձինն է նրանց ստեղծել, այս բոլոր գլուխգործոցների հումքը ընդամենը սովորական, օֆիսային ստանդարտ a4 ֆորմատի թուղթն է, որը վարպետի սուր նշտարի ճշգրիտ գծերից ահա այսպիսի տեսք է ստանում: Դիտեք և ներշնչվեք ու դադարեք ձանձրանալ, քանզի դա կյանքը վատնելու ամենաաններելի ձևն է...