Անհավանական պիցցա` ձմերուկով եւ սոխով. Պատրաստման եղանակը (տեսանյութ)
LifeՊիցցան այն ուտեստն է, որը սիրված է, գրեթե, բոլորի կողմից: Այն համապատասխանում է բոլորի համային ճշակին, քանի որ յուրաքանչյուր-ոք կարող է պատրաստել պիցցան այն մթերքներով, որն ինքն է սիրում:
Մենք սովոր ենք ճաշակել պիցցան լոշիկով, սակայն պարզվում է` այն պատրաստելու երկընտրանքային եղանակ էլ կա, որը հատկապես հարմար է ամռանը:
Օրինակ` մթերքը կարելի է շարել ձմերուկի շերտի վրա: Եթե ձեզ հետաքրքրում է այս տարբերակը, ուրեմն շտապեք գրի առնել, թե ինչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար.
- Ձմերուկի մեկ հաստ շերտ
- Մեկ գլուխ սոխ` կլոր շերտերի բաժանած
- Մեկ ճաշի գդալ կարմիր գինի
- Մեկ ճաշի գդալ շաքարավազ
- ¼ ճաշի գտալ աղ
- Երկու ճաշի գդալ բուսական յուղ
- Ընկույզ
- Բազիլիկի տերեւներ:
Եթե ձեռք բերեցինք բոլոր անհրաժեշտ պարագաները, ապա միացրեք տեսանյութն ու հետեւեք խոհարարի ցուցումներին: Կածես թե` պիցցայի տեսքը բավականին ախորժալի է երեւում: Դե ինչ, հաջողություն եւ բարի ախորժակ: