Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Փարաջանովի տուն-թանգարանում ներկայացվեց Ուկրաինայի հերոս, գրող Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն թարգմանությամբ ժողովածուն

Մշակույթ


Հունիսի 3-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ուկրաինայի հերոս, ուկրաինացի անվանի գրող Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսը, որը կրում է «Հանգիստ տուր ինձ, Տեր» խորագիրը: Գրքի հրատարակությունը նախաձեռնել և իրականացրել է նախկին քաղբանտարկյալ, հեղինակի համախոհ և ճամբարային ընկեր Ռազմիկ Մարկոսյանը:

Շնորհանդեսին ներկա էին մի շարք մտավորականներ, որոնց թվում էին Տիգրան Մանսուրյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ Արթուր Բախտամյանը և այլք: Վերջինիս էլ վստահված էր երեկոն անցկացնելու կարևոր առաքելությունը: Ի դեպ, հաղորդավարը խոստովանեց, որ մինչ այս ծանոթ չի եղել Ստուսի ստեղծագործություններին: Ուսումնասիրել է ընդամենը մեկ շաբաթ առաջ ու տպավորված է այս բացահայտմամբ: 

Ռազմիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ «Հանգիստ տուր ինձ, Տեր» ժողովածուն բաղկացած է 124 բանաստեղծություններից, որոնք հեղինակի՝ տարբեր ժամանակներում գրած բանաստեղծություններից են հավաքվել:

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն, ով ընդգծեց, որ շնորհանդեսի կայացման վայրը պատահական չէ ընտրված. 1965 թ-ին հենց Փարաջանովի ֆիլմի հանրային ցուցադրության ժամանակ Ստուսը հանդես եկավ ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ, ինչի արդյունքում էլ վտարվեց Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից։

«Երբ Ռ. Մարկոսյանն ինձ ցույց տվեց այս գիրքը և ասաց, որ պետք է շնորհանդես լինի, ես անմիջապես ասացի, որ անշուշտ, պետք է այստեղ անենք: Ի վերջո, այս թանգարանի միջոցով կապը պահպանվում է և՛ Վրաստանի, և՛ Ուկրաինայի հետ… Գիրքը կարդացել եմ, բավական հետաքրքիր է: Ստուսը լուսավոր կերպար է, այդպիսի մարդիկ միշտ էլ կարևոր են մեզ համար: Նրանք իդեալներ են, իսկ իդեալներ ունենալը կարևոր է կյանքում: Համարձակ, անձնվեր մարդ, ում անունը մնաց պատմության մեջ: Նա շատ կարճ, բայց բովանդակալից կյանք ապրեց», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Զ.Սարգսյանը:

ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլAysor.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց՝ այս գիրքը պետք է ուղարկի Ուկրաինա՝ մտերիմ ընկերոջը՝ կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստովին: Այսօրվա իր ներկայությունն էլ պայմանավորեց ընկերոջ կողքին հերթական անգամ լինելու որոշմամբ:

«Մարկոսյանի հետ մենք երկար տարիների մտերիմ ընկերներ ենք, այդ ընկերությունը սկսվել է դեռ այն ժամանակից, երբ իր «գլխին» էին իր հայրը, մայրը, քույրերն ու եղբայրները: Մեծ ընտանիք էին: Այժմ նա ամբողջությամբ տրվել է հիշատակները վերականգնելուն, արժեվորելուն: Ինչով կարող է՝ մասնակից է կուտակվածը կյանքի կոչելուն: Գիտեմ, որ վերջերս Սիբիրում էր, աքսորավայրում ի հիշատակ հայ աքսորյալների՝ հուշաքար տեղադրեց: Իր համար տառապանք էր, որ բոլոր ազգերն այդ հուշաքարն ունեին, հայերը՝ ոչ: Այս գրքի հրատարակումն էլ նման ակցիա է իր համար: Բարձր ու գեղեցիկ առաքելություն ունի այս գիրքը, հատկապես այսօր, երբ հայ-ուկրաինական հարաբերությունները դրա պահանջն ունեն», - ասաց Տիգրան Մանսուրյանը:

Գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի համոզմամբ, գործ ունենք լուրջ բանաստեղծի հետ: Այս գրքի միջոցով մեր առջև բացվում է մի ամբողջ գաղտնի ժամանակաշրջան: «Այդ շրջանը յուրովի է բացահայտվում Վասիլ Ստուսի պոեզիայով: Ինձ հիացնում է նրա և նրա զինակիցների, որոնց թվում և մեր Ռազմիկ Մարկոսյանի անկոտրում կամքը: Հեշտ բան չէր խորհրդային տարիներին չնախատեսված չափի հանդգնություն ունենալ: Պատժվում էին մարդիկ, այն էլ շատ ծանր: Փառք Աստծո, որ այսօր ազատության մեջ են և գործ են անում: Շատ մեծ գործ է արել այս պարկեշտ, խոնարհ, ազնիվ ու շատ խելոք մարդը», - նշեց նա:

Գրքի հրատարակման առիթով գրաքննադատը մեծարեց Ռազմիկ Մարկոսյանին, ընդգծելով, որ հավատարիմ է իր սկզբունքներին, հիշատակներին, անցյալի ավանդույթներին: «Պատահական չէ, որ գրքի շնորհանդեսը եղավ Փարաջանովի թանգարանում: Սա էլ յուրովի մի ազատամտության և խորհրդային վարչակարգի գաղափարական բռնությունների դեմ ուղղված օջախ է», - նշեց Դավիթ Գասպարյանը:

Շնորհանդեսին ներկա գտնվողները երեկոն շարունակեցին փարաջանովյան խորհրդանշական շնչով՝ գինու բաժակի շուջ՝ շարունակելով քննարկումներն ու անցյալի հիշողությունները:

Նելլի Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. Մաթևոսյան
Ամենադիտված