Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ինչը կգրավի չեխ գործարարներին Հայաստանում

Վերլուծություն

Հայաստանի ու Չեխիայի տնտեսական փոխգործակցության զարգացման համար իրական հնարավորություններ կան: Լինելով երկու տարբեր տնտեսական միություններում, մեր երկրները ոչ միայն քաղաքական սերտ կապեր ունեն, այլեւ ջանքեր են գործադրում տնտեսական հարաբերությունների խորացման համար: Այս առումով հատկանշանական է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս օրերին տեղի ունեցած պաշտոնական այցը Չեխիա:

Հովիկ Աբրահամյանի այցը Չեխիա կարեւորվեց այդ երկրի քաղաքական ղեկավարների հետ հանդիպումներով, հայ-չեխական գործարար համաժողովով, գործարար շրջանակների հետ հանդիպումներով, համագործակցության հուշագրերի ստորագրումով:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման, բանակցությունների, ապա երկու վարչապետների մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծվեցին այն ոլորտները, որտեղ կողմերը գործակցության ծավալներն ավելացնելու հնարավորություններ ունեն:

Հովիկ Աբրահամյանը հեռանկարային է համարել համագործակցության ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով Հայաստանի վարչապետը կարևոր է համարել Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար: Այս ոլորտի զարգացմանը կխթանի նաև երկու երկրների միջև միջմարզային համագործակցությունը, մասնավորապես` Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև:

Դրան էլ ավելացավ Հրադեց Կրալովի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցությունը, որի վերաբերյալ կողմերը հուշագիր ստորագրեցին: Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի համար Հարավկովկասյան տարածաշրջանում:

Չեխիայի վարչապետը կարևորել է տնտեսական հարաբերությունների աշխուժացումը՝ նշելով, որ լիարժեք չի օգտագործվում առկա մեծ ներուժը: Նա կարևորել է համագործակցության զարգացումն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում և նշել, որ լուրջ ներուժ կա տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Այդուհանդերձ, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի պահպանման համար, բացի քաղաքական կամքից, երկու երկրների վարչապետները կարեւորել են մասնավոր հատվածի ներկայացուցիչների ակտիվ գործողությունները:

Հայ-չեխական գործածար համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին 50 հայ եւ 100 չեխ գործարարներ, Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը: Նա նշել է, որ Հայաստանը օրենքով պաշտպանում և երաշխավորում է ներդրումները, ստեղծել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու համակարգ, ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, իսկ 2015-ից անդամակցելով նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անարգել մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա:

«Միևնույն ժամանակ, մենք օգտվում ենք երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից: Հայաստանը ներկայում օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP) և ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում», նշել է Հայստանի վարչապետը, ավելացնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, որոնք, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա և օգտվել հումքային բազայից: Տնտեսական համագործակցության զարգացման և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հարցում Հովիկ Աբրահամյանը կարևոր դեր է վերապահել նաև չեխահայ համայնքին։

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վարչապետը վստահեցրել է, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ են ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Ավելացնենք, որ ներկայումս Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները մեծ չեն: Ընդ որում, Հայաստանն այստեղ դրական բալանս ունի` ավելի շատ արտահանում ենք այդ երկիր, քան` ներմուծում: Այսպես, 2014-ին Հայաստանից Չեխիա արտահանվել է շուրջ 20 մլն դոլարի արտադրանք` մոլիբդենի խտանյութ, ֆերոմոլիբդեն, խեցեղեն, փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք, կահույքի մասեր և այլն: Չեխիայից Հայստան ներմուծվել է մոտ 1,5 մլն դոլարի ապրանքներ` հրուշակեղեն, գարեջուր,սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, պլաստմասե իրեր, թուղթ, տրիկոտաժ: Վերջին երեք տարիներին այս հարաբերակցությունը էապես չի փոխվել, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ երկու երկրներն իսկապես լուրջ ներուժ ունեն այս ծավալները ավելացնելու ուղղությամբ:

 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված