«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի


«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վրեժս չարաճճի երեխա էր: Մեծ եղբոր հետ և՛ ընկերներ էին, և՛ եղբայրներ: Ընկերասեր էր, ազնիվ, հոգատար, ուշադիր: Մի ուսուցիչ ուներ, ասում էր՝ երբ Վրեժն ինձ տեսնում էր փողոցի դիմացի մայթին, անցնում էր այն, որ բարևի: Մեծին ու փոքրին հարգում էր: Ծնողներից մեկն էլ պատմում է՝ երեխաները տուն էին գնում, միայն քո Վրեժն էր, որ մոտեցավ ավելի տարիքով մարդու և ծանր պայուսակը ձեռքից վերցրեց ու օգնեց տուն հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգնազը՝ Վրեժի մայրիկը:

Անկեղծանում է՝ որդին սովորել չէր սիրում. «Ինչպես գրքերը ստանում էր, նույն կերպ տարեվերջին վերադարձնում էր դպրոցին: Բայց մասնակցում էր կազմակերպչական աշխատանքների: Շատ չարաճճի էր, աշխույժ, բայց գրքում, որտեղ ուսուցիչների պատմություններն են, նրանք ոչ միայն Վրեժի չարաճճիությունների մասին են պատմել, այլ նաև նրա ամենադրական հատկանիշներն են ներկայացրել»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Վրեժն ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: Մայրիկը ժպտում է՝ Վրեժը չարաճճի ու աշխույժ էր նաև քոլեջում: Նախքան բանակ զորակոչվելը, նաև արձակուրդներին Վրեժն աշխատում էր: «Մեզ մոտ Վանաձորում սրճարան կար, այնտեղ մատուցող էր: Մի տեսակ նաև կարծրատիպը կոտրեց, թե տղաները մատուցող չեն աշխատում:

Շատ լավ էր աշխատում, հրաշալի լեզու էր գտնում տարբեր տեսակի ու բնավորությունների տեր մարդկանց հետ»: Վրեժը 2019 թ. հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ «Մարտունի 3»: Սերժանտական դասընթացների համար ծառայության ընթացքում մի քանի շաբաթով տեղափոխվել է Ասկերան, սակայն ծառայության հիմնական վայրը եղել է «Մարտունի 3»-ը: «Ծրագրով ծառայությունն ավարտելիս պետությունը գումար էր տրամադրելու, Վրեժը մտադիր էր այն օգտագործել սեփական բիզնես հիմնելու համար»: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր Վրեժի տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկն արձագանքում է՝ շատ դրական:

«Տղաներով գնացել էին զինկոմիսարիատ, դիմել այդ ծրագրին, հետո արդեն զինվորական պաշտոնյաներ էին եկել մեզ մոտ, իրենց հրավիրել էին հանդիպման, զրուցել, պատմել ծառայության մասին: Ոգևորված եկավ տուն՝ հաստատ այդ ծրագրով կգնամ ծառայության: Զինկոմիսարիատում արդեն զորակոչվելու օրը հարցրեցի՝ Վրե՛ժ ջան, չե՞ս փոշմանել, ասաց՝ ոչ: Առաջին օրվանից ինքը գիտեր, որ առաջնագծում է ծառայելու»: Տիկին Արեգնազի խոսքով, որդին շատ կարգապահ զինվոր է եղել: «Երբ արձակուրդ էր եկել, իր պատվոգրերը բերել էր: Որքան չարաճճի էր, ծառայության ժամանակ նույնքան կարգապահ էր: Մի անգամ նկատողություն չի ստացել, որևէ խնդիր չի ունեցել: Մեկ տարի և ինն ամսվա մեջ որպես ծնող իր ձայնի մեջ դող ու անհանգստություն չենք զգացել: Ո՛չ հրամանատարական կազմի, ո՛չ էլ զինվորների հետ գեթ մեկ խնդիր ու տարաձայնություն չի եղել»: Ասկերանում սերժանտական դասերից «Մարտունի 3» վերադառնալուց հետո Վրեժը բարձրացել էր դիրքեր: «Հրամանատարը զանգահարել էր՝ Մարտիրոսյա՛ն, երբ իջնես դիրքերից, սերժանտի կոչում կստանաս: Բայց երեխես չիջավ դիրքերից: Իր զինգրքույկում նշել են, որ սերժանտի կոչում ունի»:

Ընտանիքն ինն ամիս չէր տեսել որդուն նախքան պատերազմի սկսվելը, քանի որ համավարակ էր: «Դիրքերից իջնելուց հետո պարտադիր տուն էր գալիս, բայց այդ ընթացքում իրեն չտեսանք»: Իսկ հետո պատերազմ էր: «Պարտադիր զանգահարում էր այնպիսի տեղերից ու պահերի, որ մենք որևէ ձայն չլսեինք: Զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, գնում ենք կոֆե խմելու, գնում ենք այսինչ բանը անելու: Իրեն ասում էի՝ Վրե՛ժ ջան, մենք ավելի անհանգիստ ենք, դու կարծես սանատորիայում լինես: Այնքան հանգստություն կար իր ձայնի մեջ: Մի անգամ էլ ասաց՝ կարող ես տղայովդ հպարտանալ, հերոսի քայլ եմ արել: Երբ հարցրեցի, թե ի՞նչ է արել, արձագանքեց՝ կգամ, կպատմեմ: Իր զինակից ընկերներն են մեծ տղայիս պատմել: Այնքան մեծ հարգանք ունի իր ընկերների շրջանում, նրանք հիմա մեծ տղայիս հետ կապ են պահպանում:

Նրանք են պատմողները, թե ինչեր է արել Վրեժը մարտի դաշտում: Ես առաջին շրջանում ոչինչ չէի ուզում լսել՝ ո՛չ լավը, ո՛չ վատը: Բայց վերջերս զինակից ընկերներից մեկը մեր տուն եկավ, պատմեց՝ Վրեժը պատերազմի թեժ պահերից մեկի ժամանակ ասել է՝ եթե իմ կյանքով կվերջանա այս պատերազմը, թող վերջանա: Այդ տարիքի երեխա էր, բայց ձայնի մեջ դող ու անհանգստություն չէինք զգում, չէր պարծենում որևէ արածով»: Վրեժի վերջին զանգը հոկտեմբերի 23-ին էր: «Ու էլ չզանգեց: Ջրականում ու այլ վայրերում է եղել: Մի օր զանգեց ու ասաց, որ հեռախոսը կորցրել է՝ գնամ ու հեռախոսահամարն ապաակտիվացնեմ, որ հանկարծ դրանց ձեռքը չընկնի: «Մամ ջան, ֆլեշկաս գրպանումս է»: Դեռ խաղաղ ժամանակ խնդրել էր երաժշտական գործեր հավաքել ֆլեշկայի վրա և իրեն ուղարկել: Ես էլ իրեն ասացի՝ զգույշ կլինես, չկորցնես, մանկությանդ նկարներ էլ կան մեջը: Մի օր զրուցում էինք, ասացի՝ Վրե՛ժ ջան, ասում են, որ պատերազմը դադարելու է, էլ ԱԹՍ-ներ չեն լինի երկնքում, Վրեժն էլ արձագանքեց՝ հիմա մեծերն են գալիս:

19 տարեկանն իր մեջ այնքան ուժ ուներ, որ երբ իրեն ասացի՝ հայրիկն ուզում է իր մոտ գնալ, պատասխանեց՝ մա՛մ ջան, հանկարծ չթողնես գա, ինքը չի դիմանա»: Հոկտեմբերի 23-ին Վրեժի վերջին զանգն էր, զոհվելու օր է համարվում հոկտեմբերի 24-ը: Վրեժն անմահացել է «Մարտունի 3»-ի դիրքում: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Սկզբում վիրավորվել է, իրեն շտապ իջեցրել են դիրքից, բայց ավաղ... Ինձ համար հոկտեմբերի 24 գոյություն չունի: Բոլոր իմ հարազատներին ասել եմ՝ Վրեժս նոյեմբերի 4-ին է ծնվել, այդ օրը կգաք, եթե ուզում եք իրեն ինչ-որ մի օր հարգել ու հիշել: Եթե մարդն է օրը հորինում, նշանակում, ուրեմն նա էլ կարող է փոխել, չէ՞, չեմ ուզում, որ այդ օրն իմ տուն ինչ-որ մեկը գա: Ղարաբաղը չէին հանձնել, իր ընկերները ծառայում էին, ասել էին, որ միայն Վրեժի դիրքն է մնացել: Մեծ տղաս խնդրեց, որ այդ դիրքից հող բերեն, ու բերեցին»:

Վրեժից հետո ընտանիքին ապրեցնողը եղբայրն ու քույրիկը դարձան. «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի կորած լիներ, որ անընդհատ իրեն սպասեի: Բայց ես իրեն տեսել եմ, ինձ խաբել չեմ կարող: Վրեժից հետո իմ ուժի աղբյուրն իմ երեխաներն են՝ մեծ տղաս, որն ամուսնացել է, ու փոքր աղջիկս: Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը: Իմ Վրեժն այնքան լուսավոր էր: Առանց երգի ու երաժշտության չէր անցնում իր մեկ օրը: Դուռը թակում էր, բացում էի ու մեջքի հետևում պահված ծաղկեփունջն ինձ էր նվիրում»:

Հ. Գ. - Վրեժ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև Պոլիտեխնիկի քոլեջի կողմից: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված