Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի քաղաքացի Շահին Աբբասովը, որը կասկածվում է ավտոկայանատեղիում կոնֆլիկտի պատճառով սպանության համար, ձերբակալվել է։
Այս մասին հայտնել է Մոսկվայի դատախազությունը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ Ըստ լրատվամիջոցների՝ սպանված Կիրիլը մոտոցիկլետով գնացել է իր հարսնացուին հյուր։ Նա ադրբեջանցուն նկատողություն է արել՝ ասելով, որ մուտքի մոտ՝ մայթին, մեքենա կայանելը անընդունելի է։ Ի պահատասխան՝ Շահինը սկսել է բղավել, և ծեծկռտուք է սկսվել։
Շահինը այնուհետև դանակով հարվածել է տղամարդուն և դիմել փախուստի։ Կիրիլը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։
Աբբասով և նրա՝ ևս երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում։ Առաջիկայում Շահին Աբբասովի նկատմամբ կընտրվի խափանման միջոց։ Նրա լուսանկարը ձերբակալությունից հետո հայտնվել է սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբբասովի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live