Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան


ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին. եղել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Հասարակություն

Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Առաջին հանդիպումը եղել է Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքների ղեկավարների հետ:

«Սա մարզային առաջին այցն է, որի ընթացքում նպատակ ունենք վեր հանել առկա օրենսդրական խնդիրները, ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- հանդիպման ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու հավելել, որ իր ղեկավարած հանձնաժողովն ամենաքիչ քաղաքականացվածն է. «Հարցերի շրջանակն այնպիսին է, որտեղ քաղաքական տարաձայնություններն ամենացածր մակարդակի վրա են, ուստի ակնկալում ենք կառուցողական քննարկում ունենալ»:

Օրենսդիրի ներկայացուցիչներին ողջույնի խոսքով դիմել է նաեւ Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին մարզ այցելելու համար՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության ոլորտում այնպիսի գործառույթներ են, որոնք կենսական նշանակություն ունեն ՏԻՄ-երի համար:

«Այս ձեւաչափով հանդիպումը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր կողմերին հուզող ու հետաքրքրող թեմաներ կան, որոնք լուծումներ կարող են ստանալ միայն քննարկումների ու հարցուպատասխանի շնորհիվ»,- կարեւորելով հանդիպումը՝ ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանն էլ ՏԻՄ-երի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատգամավորական լծակները բավարարում են բազում խնդիրների լուծում տալու համար, ուստի պետք է ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ խորհրդարանականներին ներկայացնել այն խնդիրները, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել օրենսդրական կարգավորումների եղանակով:

Հագեցած օրակարգով հանդիպման առաջին հատվածում քննարկվել են համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետությանը, գումարների գեներացմանը, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերին եւ երկրի ու մարզի անվտանգությանը վերաբերող որոշ հարցեր:

Համայնքների ղեկավարները խորհրդարանականներին ներկայացրել են նաեւ պետության աջակցությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու սյունեցիների հետաքրքրվածությունն ու խնդրել վերանայել նախագիծը:

Հանդիպման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից հետաքրքրվել են ճանապարհաշինության եւ դպրոցաշինության աշխատանքների ընթացքով ու դրանց ավարտի համար նախատեսված ժամկետներով, ֆինանսական համահարթեցման արդյունավետության եւ այլ թեմաներով:

Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդել է Կապանում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը: Խորհրդարանականները լսել են վերջիններիս հուզող հարցերը, վստահեցրել, որ դրանք լուծումներ կստանան:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից հետաքրքրվել են ՀՀ կառավարության կողմից իրականցվող աջակցության ծրագրերի արդյունավետությունից ու դրանց ստացման եղանակներից:

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների եւ նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշ հարցեր:

Հաջորդիվ ԱԺ պատվիրակությունը հետեւել է Կապանի Վաչագան գետի հունի մաքրման ծրագրին: 7 ամիս առաջ մեկնարկած աշխատանքների բնապահպանական սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը, որն ընդգրկում է ԲԿ-ից մինչեւ մարզպետարանի հարակից հատված, ավարտին է մոտենում:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հաջորդ այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է եղել: Պատգամավորները նախ ծանոթացել են կոմբինատի վարչական շենքին, դիտել անվտանգության մասին հոլովակը, ծանոթացել արտադրական շղթային ու դրա ծավալներին, ապա տեղափոխվել բաց հանք, դիտակետից հետեւել տեխնիկայի տեղաշարժին, եղել հարստացուցիչ ֆաբրիկայում, տեղում քննարկել հանքաարդյունաբերական ոլորտի որոշ օրենսդրական հարցեր:

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները սկսել են Մեղրի համայնքից:

«Նման հանդիպումները շատ կարեւոր են, որպեսզի օրենսդիրի ներկայացուցիչները հենց տեղում ծանոթանան գործնականում գոյություն ունեցող խնդիրներն ու օրենսդրական մակարդակում փորձեն դրանց լուծումներ տալ: Մեղրիին վերաբերելի Կառավարության սուբվենցիոն ծրագրերը վկայում են, որ համայնքը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է, ինչը մեզ համար գովելի է»,- ասել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ համայնքապետարանում ընդունելով ԱԺ պատվիրակությանն ու Սյունիքի մարզպետին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ համայնքապետարանի բաժնի պետերն ու ավագանու անդամները, որոնք բարձրաձայնել են մի շարք խնդիրներգ մասնավորապես, նշվել է Մեղրի եւ Ագարակ համայնքներում կառուցվող խմելու ջրի մաքրման կայանի եւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքների դանդաղ ընթացքը, դիահերձարանի եւ սպանդանոցի բացակայությունը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գլխադասային հանձնաժողովի պատգամավորները լսել են վերջիններիս հուզող հարցերը, արձանագրել, որ որեւէ անձ անօթեւան չի մնացել:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում է եղել, որտեղ պատգամավորները հանդիպել են սահմանամերձ գյուղի բնակիչներին, վերջիններիս հետ քննարկել անվտանգային եւ սոցիալական մի շարք հարցեր, տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի կողմից օկուպացված տարածքներին:

Կառավարություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Գորիսում վերակառուցվում են ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ բակեր: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել կատարվող շինարարական աշխատանքը: ԱԺ պատվիրակությունը, Սյունիքի մարզ կատարած երրորդ օրը հետեւել է նաեւ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գորիս համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բազմաբնակարան շենքի վերակառուցման աշխատանքներին:

Պատգամավորական խմբի վերջին այցը Սիսիան խոշորացված համայնքում է եղել: Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ավագանու անդամների հետ, լսել վերջիններիս հուզող հարցերը:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն Ազգային ժողովի գործընկերներին ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են խմելու ջրի մատակարարմանը, կոյուղու վիճակին, ճանապարհաշինությանը, բուսաբուծությանը եւ այլ թեմաների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու աշխատանքային այս ձեւաչափը:

Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված