«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


Ար­դյո՞ք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սալ­տո­ներ անող Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը ապա­գա կու­նե­նա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանը մեծ է՝ բոլորին կհերիքի. Փաշինյանը աղետի եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանին պետք է վերահսկողություն Հայաստանի տարածքի 40 կիլոմետրանոց հատվածի վրա՝ իր էքսկլավի՝ Նախիջևանի հիմնական մատակարարումները ապահովելու համար: Գրեթե կես միլիոն ադրբեջանցիներ են ապրում այդ տարածքում, որը գտնվում է ոչ այնքան բարեկամ Հայաստանի և Իրանի միջև, իսկ Թուրքիայի հետ կապված է միայն մի բարակ շերտով։ Հայաստանը, պետք է արժանին մատուցել նրան, լավ է դիմանում և ոչ մի պատրվակով թույլ չի տալիս վերսկսել 90-ականների սկզբին ընդհատված «Զանգեզուրի միջանցքով» ցամաքային հաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է հենց անգամ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, նրան թվում է, թե դրանով խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Բայց անցած ամառ նրա հակառակորդ Իլհամ Ալիևն ասել է, որ «միջանցքը միանշանակ լինելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզի, թե չուզի»։ Դա ինքնաբերաբար երկու երկրներին կանգնեցնում է պատերազմի շեմին, ընդ որում՝ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այլ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի համար։ Կա այնպիսի զգացողություն, որ Ադրբեջանը վաղուց ինչ-որ «մարդասիրական դրոշի» տակ կմտներ Հայաստան և միջանցք կկտրեր դեպի Նախիջևան, բայց Ռուսաստանի կարծիքը, նաև Գյումրու ռազմաբազան կաշկանդում են նրան:

Կարելի է հասկանալ նաև Ալիևին: Չէ՞ որ նա ուժով լուծեց տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Իսկ ռազմական հաղթանակներից հետո երկրների ղեկավարները հազվադեպ են դադարում, ինչպես հայտնի է՝ ախորժակը ուտելիս է բացվում։ Իսկ Բաքուն դեռ չի ավարտել իր ուտելը։ Լեռնային Ղարաբաղը, թեև դա ամենամեծ խնդիրն էր, բայց հեռու է Երևանի և Բաքվի միջև միակ խնդիրը լինելուց, իրավիճակը շատ է բարդացել։ Կա Արծվաշենի հայկական անկլավը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի դա, ըստ հանրապետության ղեկավարության, Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական տարածքներ է օկուպացրել։

Ադրբեջանն այս մասին ոչինչ չի ուզում լսել և իր հերթին պահանջում է իր իրավասությանը վերադարձնել իրենը համարող Քարքի, Բարխուդարլի, Սոֆուլու, Վերին Ասքիպարա և մի քանի այլ բնակավայրեր։ Մինչև որոշակի պահ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ հիմնախնդիրը լուծել և Ադրբեջանին մի քանի գյուղ տալ հյուսիսում՝ Տավուշի մարզում։ Պաշտոնապես այդ ընթացակարգը կոծկվելու էր որպես Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փորձ, որը, ինչպես Հայաստանի ղեկավարությանն է թվում, կօգնի պահպանել երկրի ինքնիշխանությունը։ Բայց, առանց սահմանազատման և սահմանագծման, Ալիևը չի համաձայնում ստորագրել որևէ համաձայնագիր, ընդ որում՝ սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, հակառակ դեպքում դա չի լինի: Ինչ-որ պահի Փաշինյանը դա հասկացել է և վիճելի գյուղերից մեկում կայացած հանդիպմանը հայտարարել սահմանազատման գործընթացի «գործնական փուլին» անցնելու մասին։

Ի պատասխան տեղի բնակիչների արդարացի առարկություններին՝ նա ասել է. «...Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է լինելու։ Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի վերջում»։ Փաշինյանի նման պարտվողական տրամադրությունն առաջացել էր Ստոլտենբերգի հետ զրույցից հետո, որը կոչ էր արել շուտափույթ ձևակերպել խաղաղության պայմանագիրը։ Կովկասյան շրջագայության շրջանակում նա, հավանաբար, Փաշինյանին որոշակի բարիքներ է խոստացել Ադրբեջանին տարածքային զիջումների դիմաց։ Հայաստանի ղեկավարը, կարծես, հետևեց ՆԱՏՕ-ի խորհրդին և ոտքը բարձրացրեց անդունդի վրա, բայց ժամանակին կանգ առավ։ «Այն, ինչ մերն է, մերը կմնա, իրենցը՝ իրենցը»,- անսպասելիորեն հայտարարեց նա վիճելի գյուղերը Ադրբեջանին հանձնելու հերթական պահանջից հետո։

Եվ դա տեղի ունեցավ սահմանամերձ գյուղացիներին նոր պատերազմով սպառնալուց ընդամենը մի քանի օր անց։ Միայն Փաշինյանն է ընդունակ նման ռազմաքաղաքական սալտոների: Միանգամից մի քանի պրոցեսներ են ընթանում, և բոլորն էլ, այսպես թե այնպես, կարող են նոր հակամարտություն հրահրել, ընդ որում՝ հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի համար։ Երևանը սկսել է ինտենսիվ զինվել, առաջին հերթին՝ Ֆրանսիայի օգնությամբ։ Խոսվում է Ֆրանսիայից սպառազինության մատակարարման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության վերաբերյալ։ Հայաստանը կապեր է հաստատում նաև Հնդկաստանի հետ՝ առաջին հերթին հետաքրքրվելով տեղի ռազմարդյունաբերական համալիրով։ Հայկական իսթեբլիշմենթի երազանքները ներառում են Դելի-ԵրևանՓարիզ առանցքի ստեղծումը՝ ի հակադրություն Բաքու-Անկարա-Իսլամաբադ առանցքի: Սակայն հնդկացիների և ֆրանսիացիների հետաքրքրությունը այդ սխեմայի նկատմամբ խիստ կասկածելի է։

Դա հատկապես վերաբերում է Հնդկաստանին, որը միշտ հայտնի է եղել արտաքին քաղաքականության մեջ իր բացառիկ պրագմատիզմով և սեփական շահերի վրա կենտրոնացած լինելով։ Դելիի ինչի՞ն է պետք հեռավոր Հայաստանը, եթե մոտակայքում էլ շատ խնդիրներ կան: Երկրորդ գործընթացը, որը Փաշինյանը զգուշորեն առաջ է մղում, կապված է Ռուսաստանից շարունակվող օտարման հետ։ Առայժմ Գյումրիից բազան դուրս բերելու մասին խոսք չկա, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարն ունի բոլոր հնարավորությունները՝ գործը դրան հասցնելու։ Գաղափարն այն է, որ, առանց Կրեմլի հետ կապերը քանդելու, Փաշինյանին չեն ընդունի Եվրոպայի բաղձալի բարձր օղակներում։ Նախ՝ բաժանվեք Ռուսաստանից, իսկ հետո մենք կխոսենք ձեր ապագայի մասին. Արևմուտքի հռետորաբանությունը պարզ է և հասկանալի:

Փաշինյանը մեթոդիկորեն մոտենում է դրան, նա վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և Հայաստանում արգելափակել MIR քարտերը։ Բայց արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը ապագա կունենա: Ադրբեջանը հանգիստ չի նայի Հայաստանի աճող ռազմական հզորությանը, եթե, իհարկե, այդ աճն ընդհանրապես լինի։ Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության ընդհանուր անհանգիստ վիճակը՝ նա կարող է հերթական խառնաշփոթը սկսել Հայաստանի սահմանին, որը ժամանակի ընթացքում թեժ փուլի կանցնի: Եվ այդ ժամանակ Փաշինյանը անգամ չորս գյուղով չի պրծնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ
Ամենադիտված