44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կան Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում


Ին­չի՞ մա­սին են խո­սում արևմ­տյան թվե­րը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Գելափի» հրապարակած հերթական հարցման արդյունքները ուշագրավ վերլուծությունների առիթ են տալիս: Բացի այն, որ, ըստ այդ հարցումների, Նիկոլ Փաշինյանի վստահության ցուցանիշը խայտառակ ցածր է (8 տոկոս), կան նաև այլ՝ ոչ պակաս հետաքրքիր թվեր: Ի մասնավորի, տրվել է հարց, թե «Հետևյալ երկրներից որո՞նք են բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին), և որոնք՝ ոչ բարեկամական (որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են և սպառնում են մեր երկրին): Ըստ հարցման` բարեկամ երկրների մեջ առաջին տեղում Ֆրանսիան է՝ 78,1 տոկոսով, երկրորդը Հնդկաստանն է՝ 68,5 տոկոսով, երրորդը՝ Իրանը՝ 57,8 տոկոսով:

Հասկանալի է, որ ոչ բարեկամ երկիր «անվանակարգում» անվիճելի առաջատարը Թուրքիան ու Ադրբեջանն են՝ համապատասխանաբար 93,2 և 98,5 տոկոս: Հետաքրքիր է, որ Ռուսաստանին բարեկամ երկիր է համարել հարցվածների 29,7 տոկոսը, ոչ բարեկամ երկիր՝ 43 տոկոսը: Փորձագետների կարծիքով, այն, որ հակառուսական այս տոտալ արշավների ֆոնին Ռուսաստանին բարեկամ երկիր համարողների թիվը կարող էր նվազել, սպասելի էր, բայց նման ցածր ցուցանիշները բավական տարակուսելի են: Առավել ևս զարմանալի է, որ Ռուսաստանը հետ է ընկել, ասենք, Գերմանիայից, որը երբեք առանձնապես բարձր տեղերում չի եղել այդ ցուցանիշով և Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն, ասենք, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և նույն Ռուսաստանի հետ: Մի խոսքով, կա տեսակետ, որ այս ցուցանիշները իրականությունը չեն արտացոլում, և Արևմուտքն իր «Գելափի» միջոցով պարզապես հակառուսականության ալիքի վրա համապատասխան թվեր է նկարել:

Սակայն կա հարցի մյուս կողմը. եթե «Գելափի» հարցումները վստահություն չեն ներշնչում, ապա ինչո՞ւ է Պետդեպը հանկարծ որոշել Նիկոլ Փաշինյանի համար այդքան ցածր թիվ ցույց տալ (կրկնենք՝ 8 տոկոս): Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. նախ՝ չի բացառվում, որ իրական վարկանիշն ավելի ցածր է, և կարողացել են «ձգել» միայն մինչև 8 տոկոս: Երկրորդ՝ հնարավոր է՝ Արևմուտքին այլևս Փաշինյանը պետք չէ, և նրան «գահընկեց անելու» համար իրականությունն է պետք մատուցել: Սա քիչ հավանական է՝ հաշվի առնելով արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների ու անհատների՝ Փաշինյանին կրծքով պաշտպանելու ջանքերը, ինչպես նաև երեկվա «բոնուսային» խոստումները: Եվ երրորդ՝ ամենահավանական տարբերակը: Հնարավոր է՝ իրականությունն ի ցույց դնելով՝ Արևմուտքը ցանկանում է, այսպես ասած, ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, թե ով է իրականում այժմ իր իշխանության երաշխավորը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված