Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին» Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ Երևանում Փաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում


Սահմանազատումը սկսել քաղաքական վերնախավից. Վահե Հովհաննիսյան

Blog
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ «սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա»։ Այս հայտարարությունն ակնհայտորեն արվել է « ոտքի վրա»՝ ներքին պայթյունավտանգության պոտենցիալը տեսնելուց հետո։ Սրանից հետո ծագում է մեկ էական հարց. եթե նման որոշում չկա, ապա ինչո՞ւ իր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը շտապեց ի լուր աշխարհի հայտարարել, որ 4 գյուղերն Ադրբեջանինն են։ Ինչո՞ւ մինչև սահմազատման աշխատանքները սկսելը Հայաստանի վարչապետը արեց նման բան՝ քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը՝ Ալիևին տալով հետագա քայլերի «լեգիտիմ» հիմք։ Ի՞նչ էր սա։ Այս իրավիճակը որևէ մեկի հրաժարականի առիթ չէ՞։
Ամսի 5-ը գալիս է
Մինչ այդ հայ ժողովուրդը ահռելի անիմաստ սպասումների մեջ է՝ ամսի 5-ի հանդիպումից։ Ճնշող մեծամասնությունը տեղյակ էլ չէ՝ ինչ հանդիպում է, ովքեր են մասնակիցները, բայց ինչպես մեր պատմության մեջ հաճախ է պատահում, իռացիոնալ սպասումները հաղթում են բանականությանը։
Վերջին շաբաթվա ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպի հայտարարությունները փաստում են, որ Հայաստանը պաշտոնապես հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան բախման կենտրոնում։ Մեր փոքր, սիրուն 29800-ը այս իշխանությունը դարձրեց աշխարհի ուժեղների պոլիգոն։ Հայ ժողովուրդը սա չի հասկանում, բայց հետևանքները, ամենայն հավանականությամբ կտեսնի ու կզգա։
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց։ Այդ կոնֆետն այդպես էլ մնալու է օդում՝ փողի և այլ բարիքների խոստման տեսքով։ Իսկ կորուստները ցավոք, կարող են լինել շատ առարկայական։
Բլինքենը հանդիպումից առաջ զանգում է Ալիևին, հանգստացնում, որ «քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր», իսկ սրտատրոփ ամսի 5-ին սպասող հասարակությունն արդեն ի վիճակի չէ ընկալելու, որ սննդի ու փողի ակնկալիքի դիմաց կարող է վճարել հայրենիքի հատվածներով ու նորանոր զոհերով։
Կյանքը ամսի 5-ից հետո
Իռացիոնալ սպասումներին մշտապես զոհ գնացող հասարակությունից պետական մտածողությամբ հասարակություն մենք կստանանք միայն այն ժամանակ, երբ ձևավորվի պետական մտածողությամբ վերնախավ։ Հետպատերազմյան էլիտաները պետք է առաջին հերթին ունենան ներքին կարմիր գծեր՝ անհատական և թիմային «չիկարելիների» համակարգ, լինեն միավորներ և ոչ թե՝ անհատների շուրջ շքախմբեր։ Ողբերգությունը որոշակիորեն արագացրեց ընթացքը, և արդեն ձևավորվել է լուրջ-սկզբունքային անհատների մեծ անվանացանկ։ Հաջորդ քայլն արդեն նոր ասելիքով միավորների ձևավորումն է և այդ միավորների՝ իրար հետ աշխատելու նոր մշակույթը։ Նոր, գրագետ իշխանությունը, որում տեղ կունենան բոլոր ունակ մարդիկ, այնքան արագ կփոխի մթնոլորտը երկրի ներսում, որ արտաքին ռիսկերից շատերը պարզապես կդառնան անհնար։

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ ԵրևանումՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորՈստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել ՀայաստանինՔաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնումՀրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար
Ամենադիտված