ՀԱՊԿ պատասխանը Նիկոլ Փաշինյանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 12-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երեւանի առաջադրած հարցին, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Ասել էր, որ թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը հստակ դիրքորոշում են հայտնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն իրենց համար կարմիր գիծ է, սակայն Ադրբեջանի կողմից 2021 թ. մայիսի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրել է, որ կարմիր գիծը հատված է, մինչդեռ ՀԱՊԿ-ի կողմից վերջինիս կանոնադրությամբ սահմանված քայլերը չեն իրականացվել։ Դրան հետեւել էին 2021 թ․ նոյեմբերի եւ 2022-ի սեպտեմբերի ներխուժումները։ Փաշինյանը նկատել էր, որ եթե ՀԱՊԿ-ն պատասխանի այդ հարցերին, եւ դրանք համապատասխանեն Երեւանի պատկերացումներին, ապա Հայաստանի եւ կազմակերպության միջեւ խնդիրները կկարգավորվեն, հակառակ դեպքում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Եվ ահա, ՀԱՊԿ-ից ռուսական РБК պարբերականին հայտնել են, որ Հայաստանում ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտի է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների առկայության պայմաններում։ Այս հայտարարությամբ ՀԱՊԿ-ն, ըստ էության, պատասխանում է պաշտոնական Երեւանից հնչած հարցին, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում։ ««Պատասխանատվության գոտի» ձեւակերպումը բավական բարդ է, եւ այն առավել շատ նպատակ ունի հանրապետությունում տիրող իրավիճակի վրա ուշադրություն սեւեռելու, քան առարկայական պատասխան ստանալու, քանի որ, համաձայն 2010 թվականի համաձայնագրի, որը վերաբերում է գործակցության սկզբունքներին եւ ստորագրված է ՀԱՊԿ շրջանակում, պատասխանատվության գոտի են համարվում անդամ պետությունների սուվերեն տարածքները»,- նշվում է հրապարակման մեջ։
Ապա մանրամասնվում է, որ փաստաթուղթը, որին հղում է կատարվում, ստորագրվել է 2010-ին, Մոսկվայում։ ՀԱՊԿ-ից նշել են, որ կազմակերպության պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղով անցնում է պետական սահմանը, որը կարգավորված է երկկողմ սկզբունքով՝ Հայաստանի եւ հարեւանների միջեւ։ Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի պահանջները կազմակերպությունից՝ ՀԱՊԿ-ում լուրջ չեն ընկալվել։ Ինքնին հասկանալի է, որ խնդրահարույցը հայ-ադրբեջանական սահմանն է։ ՀԱՊԿ-ն այս դեպքում, կարելի է ասել, հենց Փաշինյանի տրամաբանությամբ եւ ոճով արձագանքել է` ասելով. նախ դուք ձեր սահմանները հստակեցրեք, միջպետական սահմանը որոշեք, ապա միայն մեզ հասցեագրեք պահանջներ, որոնք մեզ համար կլինեն ընկալելի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live