Անորոշություն ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերություններում
ՎերլուծությունՎերջին շրջանում ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները հարթ ուղիով չեն ընթանում: Անցած տարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության տարածքում միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն լուրջ բարեփոխումների ենթարկվի, իսկ Լոնդոնին տրամադրվի հատուկ կարգավիճակ:
2017թ.-ին Մեծ Բրիտանիայում իշխանություններն որոշել են հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, այսինքն` սա նշանակում է, որ այո կամ ոչ պատասխանից կախված է ԵՄ- Մեծ Բրիտանիա հարաբերությունների ողջ օրակարգը:
Կան մի քանի պատճառներ, թե ինչու են Մեծ Բրիտանիայում շատերը ցանկանում մնալ ԵՄ կազմի մեջ:
Պատճառներից մեկն այն է, որ ԵՄ-ն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի հիմնական առևտրային գործընկերը՝ փոխշահավետ առևտրային կապերով միաձուլված ԵՄ երկրների հետ: ԵՄ-ի հասույթը Մեծ Բրիտանիայի հետ առևտրից տարեկան կազմում է 52% կամ £ 400 մլրդ. ֆունտ:
Ներկայիս Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Եվրամիության երկրների հետ բնութագրվում է որպես բաց դռների քաղաքականություն, ինչը նշանակում է, որ բրիտանացիները կարող են ազատորեն մուտք գործել և աշխատել ցանկացած երկրում առանց վիզայի: ԵՄ կազմում մնալու կողմնակիցները կարծում են, որ բաց սահմանների քաղաքականությունը նպաստում է առևտրա-տնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը:
Եթե Բրիտանիան լքի ԵՄ-ն, առևտրային կապերը կարող են խզվել, կամ առնվազն նվազել: Ավելին, ոմանց նույնիցկ վախեցնում է այն հեռանկարը, որ Մեծ Բրիտանիան մեկուսացած կմնա:
Բրիտանացիների և լոնդոնյան ֆինանսիստների համար ծայրահեղ կարևոր մյուս հարցը այն է, թե ինչպես է սահմանափակելու Եվրամիության ավելի աղքատ երկրներից միգրանտների ներհոսքը: Deutsche բանկը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից ապա այն կփակի իր մասնաճյուղերը այդ երկրում: Deutsche բանկը գործում է Մեծ Բրիտանիայի 16 քաղաքներում, որում աշխատում է շուրջ 9000 մարդ:
Որոշ եվրոպացիներ կարծում են, որ Մեծ Բրիտանիան կարող է բանակցել ԵՄ-ի հետ «բարեկամական ամուսնալուծություն» հիմնահարցը, մասնավորապես նկատի ունենալով, որ Բրիտանիան կարող է ամուր տնտեսական կապեր պահպանել ԵՄ ժողովուրդների հետ:
Մի շարք փորձագետներ պնդում են, որ «բարեկամական ամուսնալուծության» տարբերակը երբեք կենսունակ չի լինի Բրիտանիայի համար, քանի որ Ֆրանսիայի և Գերմանիայի ժողովուրդները չեն ընդունում անդամակցելու հարցում «վերցնելու և խառնելու» մոտեցումը Մեծ Բրիտանիայի հետ:
Եթե Բրիտանիան լքի ԵՄ-ն, Բրիտանիայի մի շարք ապրանքների գները ավելի թանկ կլինեն, հետևաբար, կհիասթափեցնեն գնորդներին:
Ի վերջո, Բրիտանիան կարող է տնտեսական կապեր հաստատել աշխարհի մնացած երկրների հետ, և ոչ թե ենթարկվել Բրյուսելի օրենսդիրներին:
Լիա Զախարյան