«Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ադրբեջանը ստիպված է եղել իրացնել ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք կանգնած ենք երկակի ստանդարտների առաջ։ Մենք շրջել ենք էջը և ապահովել խաղաղություն ու անվտանգություն։ Սա պետք է շատ դժվար լինի, բայց երբեմն անհրաժեշտ է դառնում տեղում խաղաղությունն ապահովել։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։ Վերջին վեց ամիսները հայ-ադրբեջանական սահմանին եղել են երկու երկրների պատմության մեջ ամենահանդարտներից մեկը:
Մենք ականատես եղանք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությանը։ Այն 30 տարի բանակցել է, բայց մեծ արդյունքի չի հասել։ Հիմա խաղաղությունը մոտ է։ Տեղում դե ֆակտո խաղաղություն է։
Ադրբեջանի տեսլականն է կովկասյան տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։ Մենք պատրաստեցինք խաղաղության պայմանագրի տեքստը, չնայած այն հանգամանքին, որ մենք ռազմական օկուպացիայի օբյեկտ էինք, և ձևակերպեցինք նաև Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունը պետք է լինի Բաքվի և Երևանի միջև, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է մեզ։ Խաղաղությունը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ։ Խաղաղությունն այստեղ է՝ հարավկովկասյան տարածաշրջանում, երկու երկրների միջև։ Մենք տեսնում ենք, որ առաջ ենք գնում, բայց կան որոշակի քաղաքական միջոցներ, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live