ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։
Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև 21-րդ դարի զարգացումներին համահունչ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ներառյալ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։
Երկուստեք ընդգծվել է, որ միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և արգենտինացի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների վրա, որոնց մեջ իր նշանակալի դերն ունի Արգենտինայի հայ համայնքը։ Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության նոր հնարավորություններին։