Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»


Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է

Հասարակություն

Մի ժամանակաշրջանում, երբ 4 երիտասարդներ 500 հազար ռուբլու դիմաց (մոտ 2 մլն դրամ) սպանում են 100-ից ավել անմեղ, համերգ լսելու գնացած մարդկանց և երեխաների,

-երբ Թուրքիայի նախագահը գրկախառնվում է Ռուսաստանի նախագահի հետ, խոսում համատեղ շահավետ ծրագրերի մասին, հաջորդ պահին Ուկրաինայի նախագահի հետ պայմանագիր է կնքում Ուկրանիայում ԱԹՍ-ների գործարարան բացելու վերաբերյալ, որով նրանք կսպանեն Ռուսաստանի զինվորներին,

-մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանում գնացքի մեջ անտեր մնացած կատվին վագոնից դուրս հանելու համար, հասարակական ուժեղ ցասում է արթնանում, բայց օրական մի քանի հարյուր մարդկային զոհը նույն հասարակության շրջանում ցասման փոխարեն հրճվանք և ուրախություն է առաջացնում,

-երբ ֆրանսիական երգիծական ժուռնալի 12 աշխատակիցների սպանությունը շատ արդարացի համաշխարային ցասում է առաջացնում, և հանցավոր 2 արաբները շատ արագ գտնվում են ու տեղում բռնելուց սպանվում, բայց աշխարհի մեկ այլ մասում այս պահին օրական մի քանի հարյուր արաբ խաղաղ բնակիչ է զոհվում, որոնց թվում՝ բազմաթիվ երեխաներ, հղի կանայք, բայց այդպես էլ ոչ մեկը չի պատժվում և դժվար էլ պատժվի,

-երբ ռուս-ուկրանիական պատերազմի դեմ, այսինքն, ի օգուտ խաղաղության, համարյա բոլոր պետություններն են խոսում, բայց իրականում, որ խորը նայում ես, մեծ մասը շատ էլ ոգևորված են էդ պատերազմով, որովհետև մեկը լիքը զենք է վաճառում, ռազմարդյունաբերթյունն է հզորացնում, մեկը թանկով նավթ է վաճառում, մյուսը սանկցիաներից գերշահույթ է ստանում, էն մյուսը էժան աշխատուժ,

-մի ժամանակաշրջանում, երբ Յութուբում, օրինակ, Շոպենի N1 սոնատը 8 տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար դիտում ունի, իսկ հայհոյախառն ու անհասկանալի տեքստով երգի հոլովակը՝ մի քանի հարյուր միլիոն դիտում,

երբ գիտնականն իր հազարավոր կյանքեր փրկող բժշկական հայտնագործության համար, որին նվիրել է իր ամբողջ կյանքը, տասնյակ տարիների անքուն գիշերները, լավագույն դեպքում ստանում է Նոբելյան մրցանակ և 900 հազար դոլար ու հաստատ հայտնի չի դառնում, իսկ մի սկանդալիստ, նարկոման դերասան իր մի քանի ամսվա դերակատարման համար և մի ֆիլմում նկարվելու համար ստանում է մի քանի տասնյակ միլիոն դոլար և Օսկար մրցանակ ու դառնում աշխարհով մեկ հայտնի,

-մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բժիշկ անձնական զրույցի ժամանակ հստակ և գիտականորեն ապացուցում է, որ քաղցր, շաքարով հարուստ կոնֆետները և տարատեսակ հյութերը չարիք են մեր երեխաների առողջության համար, բայց էդ նույն ժամանակ գովազդային ինդուստրիան ամեն օր նորանոր մեթոդներ և տրյուկներ է գտնում մեր երեխաներին ու, ինչու չէ, նաև մեզ էդ կոնֆետները վաճառելու համար, որովհետև իրենց վճարում է ոչ թե բժիշկը, այլ արտադրողը,

-երբ նույնիսկ ավանդաբար սոցիալական ուղղվածություն ունեցող եվրոպական երկրները կրճատում են սոցիալական ծրագրերը և ավելացնում են ռազմական բյուջեն,

-ու երբ էդ նույն աշխարհում և նույն ժամանակաշրջանում ապրող դիմացինդ ասում է՝ «ամեն ինչ լավ կլինի, որովհետև հայի գործը արդար է, և ճիշտը միշտ էլ հաղթում է», բնազդաբար ուզում ես շատ բարձրաձայն ու լիաթոք ծիծաղել, բայց հաջորդ պահին գիտակցաբար հասկանում ես, որ հեչ ծիծաղելի չէ, ավելին, լացելու է էս ժամանակաշրջանում նման մտածողություն ունենալը:

Փաստը մնում է փաստ՝ Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է: Հզորանալ է պետք, և վերջ:

 

Բակուր Մելքոնյան

Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը
Ամենադիտված