Միգրանտներ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվում ՌԴ-ում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էլեկտրոստալում գտնվող Wildberries-ի պահեստում Ռուսաստանի իրավապահ մարմինները սկսել են ստուգել ընկերության աշխատակիցների կողմից միգրացիոն ռեժիմի համապատասխանությունը: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Wildberries-ի մամուլի ծառայությանը։
«Էլեկտրոստալի Wildberries-ի պահեստում ստուգվում են փաստաթղթերը՝ միգրացիոն ծառայության և իրավապահ մարմինների աշխատանքի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնել են, որ պահեստը շարունակում է աշխատել բնականոն հունով, և «ընթացիկ ստուգումը չի ազդում օբյեկտի գործունեության վրա»:
Baza-ի տվյալներով՝ պահեստի մոտ մի քանի ավտոքարշակներ են կայանված, իսկ ստուգման ժամանակ 10 մարդ է ձերբակալվել։