Ահաբեկչությունը կարող էր տեղի ունենալ Լեպսի և SHAMAN-ի համերգների ժամանակ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ենթադրվում է, որ Կրասնոգորսկի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն ի սկզբանե ծրագրված է եղել ռուս հայտնի արտիստներ SHAMANA-ի կամ Գրիգորի Լեպսի համերգների ժամանակ։
Նման եզրակացություններ են արել «Իզվեստիա»-ի լրագրողները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներից ստացված տեղեկությունները։
Հրապարակման համաձայն, կասկածյալներից մեկին մարտի 7-ին նկատել են «Կրոկուս»-ի շենքում։ Նշվում է, որ նա կարող էր հետախուզել իրավիճակը և ուսումնասիրել հաստատությունը։ Հենց այդ ժամկետում էին Յարոսլավ Դրոնովը (բեմական անունը՝ SHAMAN) և Գրիգորի Լեպսը ծրագրել իրենց հերթական համերգները։
«Հնարավոր է, որ ահաբեկչությունը ծրագրված է եղել մարտի 7-ին հաջորդող օրերին։ Մարտի 8-ին, Գրիգորի Լեպսը համերգ է տվել Crocus-ում, իսկ SHAMAN-ը՝ մարտի 9-11-ը»,- հայտնում է «Իզվեստիա»-ի աղբյուրը։
Crocus City Hall-ում ահաբեկչությունն իրականացվել է մարտի 22-ին՝ «Պիկնիկ» ռոք խմբի համերգից րոպեներ առաջ․ վերջին տվյալներով ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 140 մար, վիրավորվել է շուրջ 200 քաղաքացի։ Այս պահին բոլոր չորս կասկածյալները կալանավորված են և գտնվում են քննչական մեկուսարանում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live