Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել


Փաշինյանը հանրությանը պատրաստում է նոր զիջումների և ահաբեկում պատերազմով

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ և հայտարարել, թե ուզում են ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, միևնույն ժամանակ Փաշինյանը նշում է, որ խաղաղությունը միայն հայկական կողմի որոշումից չէ կախված։

«Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ և շատ մեծ համբերություն է պետք։ Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական համակարգերը , որոնց միջոցով պետք է ապահովի ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, չի աշխատում, մեր անվտանգութունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից այս չափազանց տրամաբանական թվացող միտքն իրականում սեփական հանրությանը հերթական անգամ ահաբեկելու հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար։

Ըստ էության, 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ Փաշինյանը սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու նպատակով փորձելու է անընդհատ լարվածության մեջ պահել հանրությանը, ահաբեկել նոր պատերազմով, սերմանել վախ և այդ կերպ հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև՝ տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, դա էլ փորձելով ներկայացնել որպես չափազանց «հայրենանվեր» քայլ։

Ըստ էության Փաշինյանն անշեղորեն շարժվում է այս ճանապարհով, բնավ չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության , նրա ապագայի և անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Գործող վարչախումբը չափազանց զբաղված է իշխանությունը պահելու, դրա «վայելքներից» օգտվելու քայլերով և երկրի ապագան նրան բացարձակապես չի հետաքրքրում։

Մյուս կողմից տարակուսելի է ընդդիմության և հանրության ակտիվ հատվածի վարքը, կարծես թողել են Փաշինյանին դեմ առ դեմ Հայաստանի Հանրապետության հետ և որևէ կերպ չեն փորձում կանխել նրա քայլերը։

Մանանա Արևշատյան

Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը
Ամենադիտված