Ինչու են զինված տղամարդիկ մտել Մասիվի ոստիկանություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր տեղեկություններով քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, ովքեր ունեցել են նռնակներ: Ոստիկանության մեր աղբյուրը նշեց, որ նռնակ են պայթեցրել:
Մենք կապ հաստատեցինք ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ, վերջինս նշեց, որ տեղեկություն չունի, ունենալու դեպքում կաղորդագրություն կատարածեն:
Քիչ առաջ տեղեկացանք, որ տղամարդիկ ոստիկանության բաժին են մտել զինված, նրանք իրենց հետ նաև հրազեն են ունեցել: Մեր աղբյուրը նաև նշեց, որ նախնական տվյալներով ոստիկանության բաժին են մտել ոստիկաններից մեկի հետ կապված միջադեպի առիթով, այլ կերպ ասած` ոստիականներից վրեժ լուծելու համար:
Ոստիկանության մեր աղբյուր նաև նշեց, որ իր ունեցած տեղեկությոններով տղամարդիկ վնասազերծվել են, տուժածների մասին դեռ տեղեկություն չկա: