«Կրոկուս»-ի ահաբեկչությունից հետո Լոնդոնը զգուշացրել է Պուտինին․ The Telegraph
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիան Մոսկվայի մարզի Կրոկուս Սիթի Հոլլ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին նախազգուշացրել է Վլադիմիր Պուտինին՝ դա չօգտագործել որպես «պատրվակ» Ուկրաինայի դեմ պատերազմը սաստկացնելու համար։
Այս մասին The Telegraph-ին հայտնել է բրիտանական անվտանգության ծառայությունների բարձրաստիճան աղբյուրը։
«Այս ամենը Ուկրաինային վերագրելու՝ Պուտինի հուսահատ ցանկությունը զարմանալի չէ, քանի որ նա փորձում է էլ ավելի խաբել ռուս ժողովրդին՝ ձևացնելով, որ Ռուսաստանի ներսում պառակտումներ չկան։
Նա չպետք է օգտագործի այս շինծու կապը որպես պատճառ Ուկրաինայում իր անօրինական պատերազմը սաստկացնելու համար»,- գրում է հրատարակությունը։