Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարի Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ


Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր

Blog

Նիկոլ Փաշինյանը, իր քարոզչամեքենան բազմաթիվ ստեր ու քաղցր միֆեր են տարածում Հայաստանի ապագայի և խաղաղության թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։

Սուտ 1–ին․ Հայաստանը դառնում է ԵՄ անդամ։

Իրականությունն այն է, որ ԵՄ անդամության թեկնածու լինելը, մեղմ ասած, շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց։ Հարևան Վրաստանն ամեն ինչով ձգտում է անդամության, սակայն ապարդյուն։

Անդամության թեկնածուն այն գեղեցիկ փաթեթավորված կոնֆետն է, որը երբեք չի համտեսում այն տեսնողը։ Դա Արևմուտքի փափուկ և գայթակղիչ ուժն է։ Նիկոլ Փաշինյանն այդ սուտն օգտագործում է՝ Արևմուտքի ձեռքում հակառուսական ու հակաիրանական մանրադրամ դառնալու իր քայլերին գեղեցիկ ու հեռանկարային տեսք տալու համար։

Թե ինչ է նշանակում ԵՄ–ի անդամության թեկնածու դառնալը և ինչ է դա տալիս տվյալ երկրին, պետք է նայել Ուկրաինայի օրինակը․ հարյուր հազարավոր զոհեր, ռմբակոծված քաղաքներ, պետականության ճգնաժամ։

«ՀՀ–ն ԵՄ–ի անդամ է դառնում» բլեֆով դյուրահավատների ականջներից «մակարոնեղեն» են կախում։ Այդ «մակարոնեղենի» մեջ է մտնում նաև դեպի Շենգեն գոտի առանց վիզա մեկնելը։ Իրականությունն այն է, որ վիզաների հարցում վերջին շրջանում վիճակը վատացել է։ Վիզաներ ստանալը շատ հաճախ լի է կոռուպցիոն ռիսկերով։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ժամեր ստանալ դեսպանատներում, քանզի այդ ժամերը նախապես «գնված» են լինում ու գնորդները վերավաճառում են իրենց ժամերը վիզա ստանալու ցանկություն ունեցողներին։

Սուտ 2–րդ․ ՆԱՏՕ–ն ու Արևմուտքը կապահովեն Հայաստանի անվտանգությունը։

Թե ինչպես է ՆԱՏՕ–ն անվտանգություն ապահովում, պետք է նայել նույն Ուկրաինայի օրինակը։ Դրանից առաջ Վրաստանն էր։ Էլ ավելի առաջ՝ Կիպրոսը, որի հյուսիսային հատվածն օկուպացրել է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան։

Իրականությունն այն է, որ ՆԱՏՕ–ն Հայաստանին ոչինչ չի խոստացել և չի էլ կարող Հայաստանին պաշտպանել թուրք–ադրբեջանական ագրեսիայից, քանզի իր տարածաշրջանային օպերատորը նույն Թուրքիան է։

ՆԱՏՕ–ի խնդիրը Ռուսաստանի ու Իրանի դեմ կռիվ տալն է՝ այլոց ձեռքերով։ ՆԱՏՕ–ն Հայաստանի հետ խնդիր չունի, բայց նաև ցանկություն ու կարողություն չունի պաշտպանել Հայաստանն ադրբեջանական հարձակումներից։

ՆԱՏՕ–ն պատրաստ է Հայաստանը դիտարկել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ՝ սեփական շահերից ելնելով։ Ու որպեսզի այդ պետական հանցագործությունը գեղեցիկ փաթեթավորում ստանա՝ նիկոլենք ստեր են տարածում այն մասին, որ հերիք է Ռուսաստանից պոկվենք, ՀԱՊԿ–ից դուրս գանք, ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնենք, ՆԱՏՕ–ն անմիջապես մեզ կօգնի ու խաղաղություն կստանանք։ Նման լկտի ստի հավատացողներ կան ու դա այն սուտն է, որը մահաբեր է դառնալու Հայաստանի համար։ Բայց դե ոմանք գերադասում են քաղցր մահը, դառը ճշմարտությունից։

Սուտ 3–րդ․ Եթե սահմանադրությունը փոխենք, Ադրբեջանի ուզածները տանք, ապա խաղաղություն կլինի։

Նույն ձևով նիկոլենք համոզում էին, որ եթե Արցախը հանձնենք, ապա խաղաղություն կլինի։ Ստեփանակերտը դավաճանաբար հանձնվեց։ Հիմա հարցը Երևանն է։

․ ․ ․

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրած ստերի ու հեքիաթների ոչ ամբողջական ցանկն է, բայց վերը ներկայացվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ են տանում քարոզչությունը։ Այդ ուղղության մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ հանուն խաղաղության ու ինքնիշխանության պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ և բարեկամանալ Թուրքիայի հետ:

Ուշագրավն այն է, որ Թուրքիայի հետ բարեկամության թեզն առաջ մղողները Ռուսաստանին մեղադրելիս առաջ են մղում նաև ռուս–թուրքական հակահայկական դաշինքի մասին պատմությունը, ինչը անտրամաբանական է դարձնում այդ քարոզը։ Ստացվում է, որ ռուսներն ու թուրքերը հակահայկական քայլեր են անում, բայց մեր տնաբույծ արևմտամետիստները թիրախավորում են Մոսկվային ու բարեկամ համարում ․․․ Անկարային։ Դա նշանակում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քարոզչության սպառման լսարանը երկոտանիների հավաքածու է, այլ ոչ թե հոմո սապիենս։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Ամենադիտված