ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Ինքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին


Թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին․ Էդուարդ Շարմազանով

Blog

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին՝ Կիլիկիան նվիրելով թուրքերին ու հայաթափելով այն։

1914-ի օգոստոսին սկսվեց Առաջին աշխարհամարտը։

1916 թվականին Անտանտի երկրներիի միջև կնքվել է Սայքս-Պիկոյի/ բրիտանացի եւ ֆրանսիացի դիվանագետներ/ համաձայնագիրը, որով նախատեսվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնատել Օսմանյան կայսրությունը։

Համաձայնագիրը ենթադրում էր, որ Լիբանանը, Սիրիան, Հյուսիսային Իրաքը և Հարավարևելյան Թուրքիան ճանաչվել էին Ֆրանսիայի հետաքրքրությունների գոտի։

Նույն 1916 թ. կնքվել է նաև Ֆրանս-հայկական համաձայնագիրը, որի արդյունքում էլ ձևավորվեց Հայկական լեգեոնը։

Հայկական լեգեոնը, հայերից կազմված ֆրանսիական բանակի զորամաս էր,որը կազմավորվել էր Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական զորքերի դեմ մղված պատերազմական գործողություններին։

Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք մասնակցեցին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, իսկ ապա՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։

1918 թվականին կնքված Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, որը կնքվել էր Օսմանյան կայսրության և Անտանտի երկրների միջև, ֆրանսիական զինուժը մասնակցություն ունեցան Կոստանդնուպոլիս ներխուժմանը, որտեղ ֆրանսիական բրիգադը հասավ նոյեմբերի 12-ին։

Ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը դարձել էր Կիլիկիան, որը ֆրանսիացիները համարում էին իրենց հետաքրքրությունների գոտի։

1918 թվականի նոյեմբերի 17-ին մոտ 15 000 ֆրանսիացի զինծառայողներ (Հայկական լեգեոնի մարտիկներ՝ ֆրանսիական սպայակազմի հրամանատարությամբ) ափ են իջեցվել Մերսինում։

Նոյեմբերի 19-ին նրանք կարողացել են գրավել Տարսոնը և ֆրանսիական հրամանատարության կենտրոնակայան հաստատել Ադանա քաղաքը։

1918 թվականի վերջին ողջ Կիլիկիան գրավվել է ֆրանսիական զինուժի կողմից, իսկ 1919 թվականին ֆրանսիացիների հսկողության տակ են անցել խառը բնակչություն ունեցող Այնթափը, Մարաշը և Ուրֆան՝ փոխարինելով այնտեղ գտնվող բրիտանացիներին։

1920թ. սկզբին, օգտվելով ‎ֆրանսիացիների անտարբերությունից, քեմալականները հարձակման անցան Կիլիկիայի ուղղությամբ` դեպի Մարաշ:

Մի քանի օր հետո ֆրանսիական զորքերը դուրս եկան Մարաշից։

Ֆրանսիացիների` Մարաշը լքելու քայլը ողբերգական նշանակություն ունեցավ ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ Կիլիկիայի հայության համար:

Քաղաքում և փախուստի ընթացքում հազարավոր հայ մարաշցիներ կոտորվեցին:

Փրկվածների մի մասը ապաստանեց Սիրիայում:

1920թ. գարնանից սկսած անհավասար դիմադրությունից հետո հոկտեմբերին տները լքեցին նաև հաճընցիները` տալով շուրջ յոթ հազար զոհ:

1920թ. փետրվարի 10-11-ի գիշերը ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից, հայերի մի մասը նույն գիշերն իսկ հետևեց ֆրանսիական բանակին, իսկ նրանք, ովքեր փորձեցին հեռանալ ավելի ուշ, ենթարկվեցին քեմալականների հարձակմանն ու ջարդին:

Ֆրանսիացիների` Մարաշը լքելուց հետո, հայությանը սպառնացող ընդհանուր վտանգի մտահոգությամբ Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը դիմեց Ֆրանսիայի ղեկավարներին, որին ի պատասխան վերջիններս վստահեցրին, թե Ֆրանսիան մտահոգված է հայերի պաշտպանության հարցով և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռք առնվելու:

Հայ քաղաքական կուսակցությունները շարունակում էին հավատալ, որ ‎‎ֆրանսիացիների օգնությամբ հնարավոր կլիներ Կիլիկիայի անջատումը կործանվող Օսմանյան կայսրությունից և նրա ինքնավարությունը Ֆրանսիայի հովանավորության տակ:

1920թ. օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային խորհուրդը Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակեց Կիլիկիայի անկախությունը. ՙԱյսօրվանից սկսած` Կիլիկիան հանդիսավորապես հռչակում ենք Թուրքիայից բոլորովին անկախ, ազատ երկիր` օժտված քրիստոնեական ինքնավար վարչությամբ և Ֆրանսիայի մանդատի տակ: Նախկին Օսմանյան կայսրությունից Կիլիկիայի այս անջատումը համարում ենք այնքան վերջնական և լիակատար ու միևնույն իրավունքներով, որքան Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի և Արաբիայի անջատումը՚:

Սակայն ֆրանսիացիները ոչ միայն դրժեցին իրենց խոստումը, այլ Կիլիկիայի անկախ հռչակումից մեկ օր անց` օգոստոսի 5-ին, երբ հայերը Տամատյանի գլխավորությամբ Ադանայում կառավարչատնից հեռացրին վալիին ու մյուս թուրք պաշտոնյաներին և իրենք զբաղեցրին տարածքը, նույն Բրեմոնը Տամատյանից պահանջեց հեռանալ շենքից: Երբ հայերը մերժեցին կատարել թվացյալ բարեկամներ ու դաշնակիցներ ‎ֆրանսիացիների պահանջը, անձամբ կառավարչատուն եկավ Բրեմոնը և, զինվորական սպառնալիքներ տեղալով, շենքից հեռացրեց Տամատյանին:

Ակնհայտ էր դառնում, որ Ֆրանսիան պայմանավորվածություն ուներ քեմալականների հետ: Հայկական լեգեոնը ցրելով` նրանք թուրքերի առաջ բացեցին դեպի Կիլիկիա տանող ճանապարհները:

Իսկ ի՞նչ եղավ հետո…

1921թ. մարտին Լոնդոնում ստորագրվեց թուրք-ֆրանսիական զինվորական, քաղաքական և տնտեսական համաձայնագիր Բեքիր Սամի բեյի և Ֆրանսիայի ներկայացուցիչ Արիսթիդ Պրիանի միջև:

Մեկ շաբաթ անց` մարտի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալ Սահակ Բ Խապայան կաթողիկոսը նամակով դիմեց Բրիանին` հայտնելու, որ Ֆրանսիայի կողմից Կիլիկիայի պարպումը վտանգում է հայությունը, որ արդեն սարսափն ընկել է հայության մեջ և որ նրանց ապահովության միակ գրավականը Կիլիկիայում գրավման բանակի առկայությունն է:

Այնթափում հայերի մոտ խուճապ սկսվեց, երբ տեղեկացան Լոնդոնի թուրք-ֆրանսիական համաձայնագրի բովանդակությունը:

1921թ. գարնանը քաղաքից հեռացան ֆրանսիական զորքերը, որին անմիջապես հետևեց այնթափահայության նահանջը դեպի Սիրիա:

1921թ. հոկտեմբերի 20-ին Ազգային մեծ ժողովի կառավարության և Ֆրանսիայի պաշտոնական լիազոր ներկայացուցիչ Ֆրանկլին-Բույյոնի միջև Անկարայում ստորագրվեց թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը, որով կողմերը դադարեցնում էին պատերազմական գործողությունները, իսկ ֆրանսիական զորքերը երկու ամսվա ընթացքում պետք է դուրս բերվեին Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի:

1921թ. նոյեմբերի 21-ին Սահակ կաթողիկոսը հեռագրեց Արևելյան Միջերկրականում ֆրանսիական ուժերի գերագույն զորահրամանատար զորավար Հանրի Կուրոյին, որպեսզի նրա միջնորդությամբ վերադարձվեն թուրքերի մոտ պահվող հայ բանտարկյալները, հայ որբերը փոխադրվեն ֆրանսիական շրջան, իսկ Դորթ Յոլի հայերը` Ալեքսանդրետ, որտեղից նավով նրանք կարողանային ազատվել թուրքական հետապնդումից:

Համաձայն Անկարայի պայմանագրի, սկսվեց ֆրանսիական ուժերի պարպումը Կիլիկիայից:

1921թ. դեկտեմբերի 19-ին դատարկվեց Ադանան, 25-ին` Այնթափը, 31-ին` Դորթ Յոլը:

Ֆրանկլին-Բույյոնի ստորագրած թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը և Կիլիկիայում Ֆրանսիայի քաղաքականությունը ընդհանրապես աղետալի հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար:

Փաստացի, ‎Ֆրանսիան օրինական ճանաչեց Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը:

Բայց ամենակարևորը քեմալականների համար այն էր, որ Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելուց հետո նրանք զինուժը Կիլիկիայից տեղափոխեցին արևմտյան ճակատ` հույների դեմ պատերազմը նոր թափով շարունակելու նպատակով:

Կիլիկիան հանձնվեց Թուրքիային,հայերի ճնշող մեծամասնությունը լքեց Կիլիկիան՝ հերթական անգամ դառնալով Արեւմուտքի սուտ խոստումների զոհը»։



ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավորՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԻնքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումըՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաքԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցումԱնհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է Աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+) Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ամոթ»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)Քաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Ձեզ հետ ենք, Սրբազան. Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ միացել էր քայլերթին Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնելԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Ի՞նչ է սպասվում Մոսկվայում Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Արման Թաթոյանը միացավ շարժմանը Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 103 դեպք«Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԽանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են ԲաքուԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Փորձելով սա ներկայացնել ռուսական օպերացիա՝ մատնում են հենց իրենցՄանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Հայաստանում ձյուն է տեղումՄոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի Էդուարդ Շարմազանովը «միջանցք» բառ չի օգտագործել․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին
Ամենադիտված