«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են․ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը

Քաղաքականություն

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել։ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

Այսպիսով, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը Հայաստանի իսկ իշխանության թեթև ձեռքով դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Նախկինում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ունենալով բազմաթիվ նախապայմաններ, երբևէ պաշտոնապես Սահմանադրության փոփոխությունը չեն դասել դրանց շարքին։

Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենօրյա ռեժիմով պայքարել հայկական ինքնության դեմ, խոսել Արարատն Արագածով փոխելու, Հայաստանի Սահմանադրությունը «տարածաշրջանում մրցունակ պետության սահմանադրություն» դարձնելու մասին։ Ադրբեջանի ու Թուրքիայի այս պահանջները, սակայն, որևէ կապ չունեն ներկայիս Հայաստանի, ՀՀ գործող իշխանությունների հետ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը հավակնություններ չունի ոչ միայն այլ պետությունների, այլ անգամ սեփական ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ որպես «ամայի սարեր», տարածքների մեկ այլ հատվածում՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրում, արդեն մոտ երեք տարի դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները, և ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց այդտեղից դուրս հանելու համար։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի համար որևէ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության իմաստով, վտանգ չի ներկայացնում։ Հետևաբար՝ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ վտանգ չի ներկայացնում իրենց համար։ Ակնհայտ է, որ այդ պահանջներով Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են ոչ թե ներկայիս, այլ ապագա Հայաստանի դեմ՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և նրանից հետո ցանկացած այլ, անգամ աննշան չափով ազգային արժանապատվություն ունեցող իշխանություն չի շարունակելու ներկայիս Հայաստանի ստորացուցիչ քաղաքականությունը։

Դա, իհարկե, չի նշանակում, թե ցանկացած հաջորդ իշխանություն պատերազմելու է նրանց դեմ, բայց առնվազն փորձելու է արժանապատիվ քաղաքականություն վարել և չի բավարարելու ադրբեջանաթուրքական պահանջներն այնպես, ինչպես այսօր բավարարում է փաշինյանական իշխանությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս նախապայմանների ներկայացման ինտենսիվացումն ու շտապողականությունը վկայում են նաև, որ ամենայն հավանականությամբ նրանք հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար ժամանակ պահպանել իր իշխանությունը, հենց այդ պատճառով էլ փորձում են նրանից ստանալ առավելագույնը՝ իրենց պահանջներն օրենսդրորեն, իրենց կարծիքով՝ անշրջելիորեն ամրագրելու միջոցով։

Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից  կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։

Հարություն Ավետիսյան

Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում
Ամենադիտված