Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող


Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:

Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25֊րդ տեղը և սահմանել են հանրապետության նոր ռեկորդ:

Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31֊րդն էր` չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 60֊րդ տեղը։

Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58֊րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել է 44֊րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41֊րդն էր։

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:

«Արթուր Բարսեղյանը տևական ժամանակ է՝ ուսումնամարզական հավաքների է մասնակցում Ֆրանսիայում, որտեղ դեռ պետք է վարկանիշային մի քանի փուլերի մասնակցի: Վարկանիշ նվաճելը շատ բարդ է, բայց այս պահին Արթուր Բարսեղյանն ամենամոտն է այդ ցուցանիշներին»,- նշում է Արման Վահանյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ջրացատկի մրցումներում Հայաստանը երեք մարզիկ է ներկայացրել: Աշտարակացատկում պայքարի են դուրս եկել Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես են եկել նաև սինխրոն ցատկում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասում է՝ արդյունքներից գոհ չէ, թեև դրական կետեր, ամեն դեպքում, կան:

«Առաջնությանը երիտասարդ ջրացատկորդներն էին մասնակցում, որոնց փորձ էր անհրաժեշտ: Ամեն դեպքում կարողացանք բարդ ցատկերի որոշակի ծրագիր հավաքել: Դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ը լողավազանում ընթանում էին վերանորոգման թեթև աշխատանքներ: Այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հետո քիչ ժամանակ մնաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Կարևոր է այն, որ վնասվածքներ չստացանք»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հավաքականի հիմնական կազմի անդամները վնասվածքների ու վիրահատությունների պատճառով բաց էին թողնում Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունը: Մարզչի գնահատմամբ՝ եթե նրանք հասցնեին վերականգնվել, ապա կկարողանային նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ցավոք՝ չստացվեց. «Այս տարվա Օլիմպիական խաղերի էջն արդեն փակել եմ ու նայում եմ ավելի հեռու՝ 2028 թվականի Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղերին մասնակից ունենանք ջրացատկում: Մեր թիմի տղաներն ընդամենը 18 տարեկան են, իսկ աղջիկը՝ Ալիսան, 16: Երիտասարդները խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ դեռևս չունեն, այնպես որ՝ աշխարհի առաջնությունն իրենց համար կարևոր փորձառություն էր»:

Նշենք՝ ջրացատկի մրցումներում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված