Ինչ արտաքին քաղաքական հույսեր ունի Ալիեւը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իլհամ Ալիեւն ընտրություններում տարած հաղթանակից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա՝ ցույց տալով իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Ալիեւի երդմնակալության ելույթում նախանշված են Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Մեկը Թյուրքական պետությունների կազմակերպությունն է, որն Ալիեւը համարում է «եղբայրական դաշինք»։ Հաջորդն Իսլամական համագործակցության կազմակերպությունն է եւ «Չմիավորված երկրների շարժումը»։
Ըստ ամենայնի, Ադրբեջանն առաջիկայում գտնվելու է, այսպես կոչված, «Մեծ Մերձավոր Արեւելքի» ուղեծրում: Իսկ դա, որպես աշխարհաքաղաքական նախագիծ, անշուշտ, ահռելի հնարավորություններ է պարունակում, որոնցից օգտվելը կարող է մեծ օգուտներ բերել թյուրքական երկրներին, սակայն, ըստ վերլուծաբանների, դա կլինի միայն մի դեպքում` եթե աշխարհաքաղաքական կայուն եւ հանգիստ իրավիճակ լինի։ Մինչդեռ իրական կյանքում այն տարածքը, որը զբաղեցնելու է «Մեծ Մերձավոր Արեւելքը», այլ բան չէ, քան «բարութի տակառ», որտեղ առկա են բազմաթիվ հակամարտություններ եւ պայթյունավտանգ վիճակ։ Նման իրավիճակում, երբ համաշխարհային հեղինակավոր անալիտիկ կենտրոնները հանձն չեն առնում ասել, թե ինչ է լինելու աշխարհում առաջիկա տասնամյակներում, դժվար թե որեւէ մեկը կարողանա ասել, թե «Մեծ Մերձավոր Արեւելքը» որքանով կհաջողվի, եւ որքանով կարդարանան Ալիեւի հույսերը: Մեծ հաշվով, Թյուրքական պետությունների կազմակերպությունն էլ, որպես Էրդողանի «ռեգիոնալ քաղաքական հոգեզավակ», կարող է ունենալ այնքան կյանք, որքան Էրդողանը ֆիզիկապես, եւ այս դեպքում ամեն բան շատ անորոշ կլինի նաեւ Ադրբեջանի նախագահի համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live