Բայդենը վիրավորել է Պուտինին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «խելագար շանորդի»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած լրագրողական աղբյուրներին։
«Մենք ունենք խելագար շանորդիներ, ինչպիսին այս տղան է՝ Պուտինը և մյուսները, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից։ Այդուհանդերձ, մարդկության համար էկզիստենցիալ սպառնալիքը կլիմայական պայմաններն են», - ասել է Բայդենը:
Հավելենք, որ ԱՄՆ նախագահը ներկայումս նախընտրական շրջագայության մեջ է Միացյալ Նահանգների Արևմտյան ափով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live