«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին Կիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ Նազարյան Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)


Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք, Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք` պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։

Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ ինդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվում` պետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։

Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում` ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն, իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր ։ Սա է մեր պետական մտածողության որակը։

Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ

Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը` դիտորդ ստանալու ճանապարհով։

Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։

Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։

Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել»,- գրել է նա։

«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսինԿիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանՎարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանինԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) «Շատ վատ վիճակ է Տավուշում»․ Նարինե Կիրակոսյան Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Տեղատարափ կարկուտ Երևանում ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատունՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերինՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանԵթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Սկսվել է Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքըԲալիկ ջան, դու պիտի տառապես․ Փաշինյան Ինձ համար ընկալելի վարչապետի թեկնածուն Սրբազանն է․ Դանիելյան 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն Իշխանափոխությունից հետո այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի․ Դանիելյան Միայն Կիրանցում խնդիրներ կան, և դա նաև իմ խնդիրն է․ Փաշինյան Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կառավարության շենքի դիմաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը արձանագրություն են ստորագրել․ նոր մանրամասներ Թnւրքիայում պայթյnւն է եղել․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈստիկանները՝ վահաններով ու մահակներով, շղթա են կազմել կառավարության շենքի շուրջ (լուսանկարներ) Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը
Ամենադիտված