Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը


Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ճամփա փակելու «փոխանցիկ դրոշը» Վարդենիսից անցել էր Մարտունի: Եթե Վարդենիսում մարդկանց հուզել էր «պասպորտ սեղանի» կամ՝ ոստիկանության անձնագրային բաժնի փակումը, ապա Մարտունիում հուզումները պայմանավորված էին արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Դե, երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել: Բողոքում են:

Սա, ինչպես ասվում է, ընթացիկ-լրահոսային շղարշը: Իսկ եթե այդ շղարշը կամ քողը անշտապ բարձրացնենք, ապա կարող ենք նկատել նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ կարող ենք նկատել, որ 2021 թվականի հունիսին թե՛ վարդենիսցիների, թե՛ մարտունեցիների մեծ մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, հիմա որ այդ նույն ընտրողներին հարցնես, նրանք կասեն, որ չեն ընտրել, որպեսզի իրենց քաղաքում անձնագրային բաժինը փակվի կամ թշնամին գա ու Վարդենիսի գլխին «թառի», չեն ընտրել, որ կառավարությունը նույնիսկ «խոպանչիների» գրպանը մտնի: Կասեն, որ իրենք լավ մտադրություններ ունեին, լավ ցանկություններ, չգիտես, թե է՛լ ինչ...

Մյուս կողմից՝ ծանր մտորումների առիթ է տալիս, որ փողոց դուրս գալու առիթ են անձնագրայինը փակելը, «խոպանչիներին» հարկելը, ձուկ բռնելն արգելելը, մեքենաների մաքսատուրքերի հետ կապված խնդիրները, բայց ոչ այն հանգամանքը, որ Հայրենիքի մի հատված կորցրեցինք, որ Հայրենիքի մնացյալ հատվածն է վտանգի տակ: Բայց սա այլ խոսակցության, այլ նյութի թեմա է:

Ուղղակի այստեղից ձգվեց այլ մտորումների, այլ դիտարկումների քարավանը: Նիկոլ Փաշինյանին 2018-ին չէին ճանաչում շատերը. նույնիսկ նրանք, ովքեր նրա ընտանեկան թերթի մշտական ընթերցողներն էին, չէին կարող ասել, թե ճանաչում են նրան: Քիչ թե շատ ճանաչողները, որոնց թիվը, հասկանալի է, շատ փոքր էր, ասում, զգուշացնում էին, բացատրում էին, որ նրան չի կարելի ոչ միայն երկիր, այլև, առհասարակ, որևէ կառույց վստահել: Ասում էին՝ կործանելու է, աղետի է մատնելու: Հասկանալի է, որ նույնիսկ ճանաչողները չէին կարող պատկերացնել աղետի այսպիսի մասշտաբները, բայց ձախողումների, ավերումների մասին զգուշացնում էին:

Բայց տասնյակ ու տասնյակ հազարավորների, հարյուր հազարավորների՝ էյֆորիայի մեջ ընկած «Նիկոլ վարչապետ» վանկարկումների տակ այդ զգուշացումները հաճախ չէին էլ լսվում: Ավելի ստույգ՝ անտեսվում էին: Սա չենք նշում որևէ մեկին, այսպես ասած, «երեսով տալու» կամ մեղադրելու համար: Ամենևին: Պարզապես հիշեցնում ենք, որ այդպիսին էր վիճակը «թավշահեղափոխական» 2018-ին:

Դե, չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեին՝ ինչերի է ընդունակ, չէին պատկերացնում: Նույն 2018-ին արտահերթ էլ ընտրեցին...

Կարո՞ղ էին մարդիկ սխալվել նույն Փաշինյանի հարցում: Իհարկե: Կարող էին մոլորվել: Այն էլ՝ ինչպե՜ս: Ի վերջո, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, նորություն, արդարություն, էլի բաներ...

Բա՛յց: Դա՝ մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը: Փաշինյանական պարտության, կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրման օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, շատ կոնկրետ ու դաժան ջրբաժան է: Այն ջրբաժանը, որ ակնարկել ենք վերնագրում: Ու այն ջրբաժանը, որն անուղղակի ակնարկել էինք նաև էկոնոմիկային նախկին նախարար, այժմ՝ «տնային կալանավոր» Քերոբյանի մասին անդրադարձում:

Մինչև այդ, իհարկե, այլ խնդիր է, շրջադարձելի, «փոշմանելի», ինչ-որ տեղ՝ հասկանալի:

Բայց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը, նրան սատարելը, նրան ընտրելը, առավել ևս նրա կառավարության կամ իշխանության մաս կազմելը արդեն շատ կոնկրետ ցուցիչ է, թե ում հետ կամ ինչ երևույթի հետ գործ ունենք:

Բայց նրանք կա՛ն, կա՛ն այդ մարդիկ:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա Արցախը հանձնեց մարդակեր ու հակահայ թշնամու հոշոտմանը, երբ հրաժարվեց պաշտպանել Արցախի հայությանը:

Մարդիկ, որոնք նույնիսկ այդքանից հետո 2021 թվականին քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին: Բայց այս թեման առանձին քննելիք է:

Ուրեմն, ինչո՞ւ վերոնշյալ մարդիկ մնացին ու դարձան Նիկոլ Փաշինյանի հենարանը: Ավելին, ինչո՞ւ ոմանք նոր եկան «համալրելու» նրա իշխանությունը: Չգիտեմ, իսկապես անհնար է որևէ ողջամիտ բացատրություն գտնել դրան:

Գուցե փո՞ղը, ի մասնավորի՝ պարգևավճարները, մի քանի օրով կամ մի քանի ամսով ինչ-որ պաշտոն ունենա՞լը, մանդա՞տը՝ հաշվի առնելով նրանց մեծ մասի անցյալը, գուցե վա՞խը, գուցե «մեկ նպատակով շղթայված լինե՞լը», «կոլեկտիվ մեղքի զգացողությո՞ւնը»... Տարբերակները քիչ չեն:

Այ, այստեղ էլ ի հայտ է գալիս ճամփաբաժանը: Այն բոլորիս է վերաբերում, անշուշտ: Բայց հիմա այն ամենից շահ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ մնացած կարծեցյալ «յուրայիններին»: Նրանք պետք է ընտրություն կատարեն: Գուցե դեռ ուշ չէ, չնայած, կրկնենք, մինչ 2020 թ. նոյեմբերի 9-ը այլ է, հետոն՝ այլ...

Եվ մի փոքր էլ՝ «բաժանաջրի» մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա: Դա արդեն 3 ու ավելի տարի է ակնհայտ: Փաշինյանը չի հեռանում: Նա որոշել է մինչև վերջ կառչած մնալ վարչապետի աթոռին: Ակնհայտ է, որ բոլոր ոչ իշխանական շրջանակները պետք է միավորեն ջանքերը, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր տարաձայնությունները, որպեսզի կարողանան հեռացնել Փաշինյանին, որը, հենց ընդդիմախոսների, ընդդիմադիրների, պարզապես իրականությունը լիարժեք ընկալողների տեսանկյունից, ուղղակի սպառնալիք է Հայոց պետականության ու հայության հետագայի համար:

Բայց ահա հենց այդ կետում արդեն մի քանի տարի «բուքսավատ» է, այն է՝ տեղապտույտ: Ավելին, ժամանակ առ ժամանակ սկսում են տարաբնույթ քննարկումներ՝ «տիտղոսային ընդդիմությունն այսպես, տիտղոսային ընդիմությունն այնպես» (որտեղից էլ պեղում են նման ձևակերպումներ), «ո՞վ բերեց Նիկոլին», «ո՞վ քվեարկեց խորհրդարանում Նիկոլի օգտին», «ո՞վ կար Հանրապետության հրապարակում», «ո՞վ է ժպտացել Նիկոլի ընտրվելու օրը» և այլն, և այսպես շարունակ:

Կրքեր են բորբոքվում, սոցցանցերում լուրջ դեմքով քննարկումներ են ընթանում:

Այ, դա էլ «բաժանաջուրն» է: Այսինքն, դա այն «ջուրը» կամ դատարկ թեման է, որն ասպարեզ նետելով՝ տորպեդահարվում են միավորման, պայքարելու, արդյունքի հասնելու նախնական իմպուլսները, ավելին՝ խորացվում են տարաձայնությունները, իսկ դա միայն ձեռնտու է իշխանությունից կառչած Փաշինյանին:

Հենց «բաժանաջուրը» մի կողմ դնենք, Փաշինյանից «բաժանվելը» կդառնա «տեխնիկայի հարց»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ամենադիտված